ՀՐԱՏԱՊ ԾՐԱԳԻՐ

Գործուն և նպատակային այսօրն է պայմանավորում ապագան. ապագա, որին հասնելու համար մեզանից յուրաքանչյուրն անգամ, նվազագույն ցանկության դեպքում` կարող է հնարավորինս աջակից լինել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխայի սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը Հայաստանի Հանրապետությունում:

Դու ևս կարող ես քո մասնակցությունն ունենալ հերթական ամսվա հրատապ ծրագրի իրականացմանը.

%d0%b8%d0%b7%d0%be%d0%b1%d1%80%d0%b0%d0%b6%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b5

Հովհաննես Գևորգի Համբարձումյանը ծնվել է 2309.2008թ.-ին: Երեխայի մոտ ախտորոշված է ՄՈւԿ՝ մանկական ուղեղային կաթված (սպաստիկ կվադրիպարեզ) և հետևաբար, հենաշարժողական ֆունկցիայի խիստ խանգարման արդունքում՝ նա ունի շարժողական խնդիր: Քայլքի ֆունկցիոնալ առաջընթացի, վիճակի հետագա կայունացման համար երեխային անհրաժեշտ է մարզասարք վազքուղի, որը 350․000 (երեք հարյուր հիսուն հազար դրամ) ՀՀ դրամ արժողությամբ է:

Գուցե դո՞ւ ես նրանցից մեկի աջակիցը…

Ցանկության դեպքում կարող եք աջակցել ծրագրերին՝ փոխանցում կատարելով «Ինեկոբանկ» ՓԲԸ` 205004201674 հաշվեհամարին:

Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը տրամադրում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղեկանքները, և ձեր աջակցությունը կնպաստի հրատապ ծրագրերի իրականացմանը: