ԼՐԱՀՈՍ
19 Ապր 2024

DT

Ներկայացված թվերի վերլուծությունից պարզ է դառնում, որ վերջին 4 տարիների ընթացքում այն ավելացել է տարեկան միջինը շուրջ 3 800-ով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ, այսինքն 2017 թվականի ընթացքում թիվը նվազել է 11 734-ով և 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ, այսինքն 2018թ թվականի ընթացքում թիվը նվազել է 5 038-ով (2 տարիների միջինը 8 386)։
Իհարկե հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց թվի աճի կամ նվազման պատճառները կարող են շատ տարբեր լինել, սակայն վերջին 6 տարիների ընթացքում, Հայաստանում տեղի չեն ունեցել այնպիսի կտրուկ շրջադարձեր, որոնք կարող էին թվաքանակի աճի և նվազման նման անհամաչափության պատճառ հանդիսանալ։ Ընդ որում, եթե նույնիսկ հաշվի առնենք ապրիլյան քառօրյա պատերազմը, որպես կտրուկ շրջադարձ հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճի տեսանկյունից, միևնույն է 2016 թվականի աճը կազմել է գրեթե այնքան, որքան 2014 թվականին։
Այսպիսի անհամաչափությունը կարող էր առաջանալ նաև հաշմանդամության սահմանման չափորոշիչները (թե ով է ճանաչվում հաշմանդամ) փոխելու հետևանքով, սակայն, այն իրավական ակտը, որով սահմանվում են այդ չափորոշիչները (ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշման) վերջին անգամ փոփոխվել է 2012 թվականին։