Երբ տարին ամփոփում ես հոգատարության, սիրո, ջերմության և ապագայի հանդեպ մեծ սպասելիքների միջավայրում, նշանակում է, որ անցած տարիդ լի է եղել ոչ միայն անասելի դժվարություններով, այլև բազմաթիվ հաղթանակներով ու փոխված կյանքերով։
Մեր կազմակերպության ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ գալիք տարում հոգատարությունը, սերը և բարությունը գտնեն արձագանք յուրաքանչյուրիդ սրտում և ղողանջեն բարձր զանգակների պես, որպեսզի յուրաքանչյուր երեխա վայելի անհոգ ու երջանիկ մանկություն։
Այս տեսանյութում դուք կտեսնեք, թե մեր երեխաները ինչ ուղերձ, սպասելիքներ և ակնկալիքներ ունեն գալիք տարվանից։
Վայելեք նրանց անկեղծությունն ու պարզությունը

