Մեր մասին

«ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին: Կազմակերպությունը հասարակական միավորման մի տեսակ է, որում հավասար հնարավորությունների գաղափարի շուրջ համախմբվել են անձինք՝ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման, նրանց կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաև հասարակական կյանքում բոլորի հետ հավասար մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական և իրավական երաշխիքների ստեղծման ու ապահովման նպատակով:

Մեր տեսլականը

Ունենալ հասարակություն, որում բոլոր մարդիկ՝ անկախ հաշմանդամությունից, ունեն հավասար հնարավորություններ ու մասնակցում են Հայաստանի ապագայի կերտմանը:

Այսպիսով, իր գործունեության մեջ առաջնորդվում է օրինականության, ինքնակառավարման և ղեկավարման հրապարակայնության սկզբունքներով: Կազմակերպության կոչված է՝ պաշտպանել և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, իրականացնելով  առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որով կազմակերպությունը միտված է խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և նրանց իրավունքների լիարժեք ապահովումը Հայաստանում: