ԼՐԱՀՈՍ
15 Ապր 2026

Դեկտեմբերի 27-ին մեր երեխաները Տիկնիկային Թատրոնում էին։ Ամանորյա կախարդական միջոցառումից հետո նրանք ստացան իրենց նվերները, ընտանիքները ստացան առաջին անհրաժեշտության փաթեթներ իսկ մեր թիմը հնարավորություն ստացավ մեկ անգամ ևս շփվել 200-ից ավել մեր երեխաների հետ, որոնց շատ էինք կարոտել։
Ուզում ենք մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել մեր կազմակերպության բոլոր աջակիցներին, բարերարներին ու ընկերներին՝ այս տոնն իրականություն դարձնելու համար։

Տեսանյութը ձեզ կպատմի թե ինչ լավ օր ունեցանք ամանորյա միջոցառման ընթացքում․ ուրախություն, գրկախառնություն, տոն, նվերներ։ «Էխո» կազմակեպությունն արդեն 15 տարի կազմակերպում է ավանդական այս միջոցառումը՝ հավատացած լինելով, որ ամանորյա հրաշքը կայցելի բոլորի տուն ու սրտեր և արձագանք կգտնի երջանկությամբ, խաղաղությամբ ու բարեկաեցությամբ:

Մեզ համար մեծ պատիվ է ունենալ այսպիսի  վստահությունը մեր աջակիցների, բարերաների ու համախոհների կողմից։ Հարյուրավոր անհատներ ու կազմակեպություններ նպաստել են, որ մենք կարողանանք այս քան ամբողջական ու հասցեկան կազմակերպել միջոցառումներ մեր երեխաների համար։
Դե իսկ տեսանյութը կպատմի, թե ինչ եռուզեռ էր մեր գրասենյակում ամանորյա միջոցառմանը նախապատրաստվելիս։