«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից մշակվող և իրակացվող ծրագրերի նպատակն է պաշտպանել և ապահովել հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց մարդկային իրավունքների և հիմնարար ազատությունների լիակատար և հավասար իրացումը, ինչպես նաև հարգալից վերաբերմունքը նրանց արժանապատվության նկատմամբ, որը նաև սահմանված ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Կոնվենցիայով «Հարգանք արժանապատվության, անձնական անկախության նկատմամբ, ներառյալ սեփական ընտրություն կատարելու ազատությունը և մարդկանց անկախության իրավունքը» սկզբունքն ամրագրված է «ԷԽՈ» ՀԿ Կանոնադրության 2-րդ գլխի 2.3.9-րդ կետով, որտեղ ասվում է. «Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառումը, քանի որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ և օրենքի համաձայն իրավունք ունեն, առանց որևէ խտրականության, մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինելու օրենքով և օգտվելու օրենքից»:
Վերը նշվածի ապահովման համար «ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ խորհրդը 2010թ. հունվարի 19-ին հաստատեց բարեգործական և իրավական ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի գործառույթները և գործունեության կարգը՝ այդ թվում կազմակերպական բնույթի միջոցառումների իրականացմամբ:
Աշխատանքային խմբի հիմնական գործառույթներն են՝
ա) Բարեգործական և իրավական ծրագրերի մշակումն ու գնահատում (չեղյալ ճանաչելը, կասեցնելը), իսկ եթե նման գնահատումը բխում է իրակացվող այլ ծրագրից, ապա վերագնահատել և փոփոխոթյուն կատարելու մասին միջնորդություն ներկայացնել ՀԿ նախագահին,
գ) Բարեգործական և իրավական ծրագրերի հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ծրագրերի և ծառայությունների շրջանակը որոշելը,
դ) Բարեգործական և իրավական ծրագրերի վարչական ռեգիստրը վարելը, ներառյալ` բարեգործական ծրագրերը գրանցելը, բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառումը վարելը,
ե) Բարեգործական և իրավական ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, դրանց ընթացքի և ավարտի վերաբերյալ տեղեկատվություն հրապարակումը,
զ) Բարեգործական և իրավական ծրագրերի իրականացման փորձի ուսումնասիրությունը, դրանց արդյունավետության բարձրացման միջոցներ ձեռնարկելը, այդ թվում՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, ներառյալ ստուգում անցկացնելու վերաբերյալ համապատասխան պետական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը,
ը) Բարեգործական և իրավական ծրագրի ավարտի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության քննարկումը և ծրագրի իրականացման հավաստումը,
թ) «ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը՝ հրապարակայնություն ապահովումը։