«ԷԽՈ» ՀԿ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԽՄԲԱԳՐՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՃՇԳՐԻՏ ՈՒՂԻ

BOOKԿանոնադրությունը, որպես կազմակերպության հիմնական կանոնակարգ, սահմանում է կազմակերպության, պետության և հասարակության միջև հիմնարար հարաբերությունները և կառուցվածքը: Յուրաքանչյուր ժամանակակից Կանոնադրություն ունի երկու հիմնական խնդիր՝ երաշխավորել մարդու հիմնական իրավունքները և սահմանել ժողովրդավարական հասարակության պահանջներին համապատասխանող կանոնակարգ:

Կազմակերպության Կանոնադրությունն ի սկզբանե ստեղծվել է առավել երկար կյանք ունենալու ակնկալիքով: Հասարակությունն ինքնին հարափոփոխ է, հետևաբար, հրամայական է դառնում Կանոնադրությունների այնպիսի ճկունությունը, որը նպաստում է հասարակության զարգացմանը: Թերևս, «ԷԽՈ» ՀԿ Կանոնադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որ մի կողմից՝ արգելք չհանդիսանա ընթացիկ ծրագրերի միջոցով արձագանքելու հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում՝ հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին, իսկ մյուս կողմից` թույլ չտա, որ ընթացիկ ծրագրերը ձևափոխեն իր էությունը:

Այսպիսով, 2008թ. հուլիսի 3-ին հիմնադրված «ԷԽՈ» ՀԿ կանոնադրությունը առավել հիմնված էր հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական ծրագրերի իրականացման բժշկական մոդելի հիման վրա:

2010թ. կանոնադրության թիվ 001-2 փոփոխությունը (սոցիալական մոդել), կարևոր քայլ լինելով հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հիմնական իրավունքների երաշխավորման և զարգացման ճանապարհին, չկարողացավ ամբողջականորեն լուծել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառման խնդիրը:

Վեց տարի անց, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները դեռ չի հասել այնպիսի հանգրվանի, որպեսզի արձանագրվի, որ երաշխիքները հաստատուն հիմքերի վրա են, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները հուսալիորեն պաշտպանված են…

Ուստի, անհրաժեշտություն առաջացավ վերախմբագրել կանոնադրությունը, որն արդեն իսկ մեր կողմից կերաշխավորի հաշմանդամություն ունեցող անձանց անմիջականորեն գործող հիմնական իրավունքները՝ Կանոնադրության հիմքում ունենալով իրավապաշտպանության սկզբունքը, ընդորում, չբացառելով նախորդ երկու մոդելների կարևորությունը հասարակական կյանքի ներառման համատեքստում: Կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ վերագրանցվեց ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 11.02.2016թ.-ին, վերանվանեց «ԷԽՈ» հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաներին աջակցող հասարակական կազմակերպությունը՝ «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության:
Կանոնադրությունը մշակելիս համակողմանի ուսումնասիրվել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման զարգացումների համաշխարհային փորձը: Առավելագույնս հաղթահարվել են ներկանոնադրական բացերն ու անհստակությունները, երաշխավորվել է Կանոնադրության դինամիկությունը, էվոլյուցիոն զարգացումը` կանոնադրաիրավական անհրաժեշտ ու բավարար նախադրյալներ ստեղծելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի գերակայության երաշխավորման ու ամրապնդման համար:

Ավելորդ չէ նշել, որ կենսունակ և ուժեղ հասարակությունում գերակայում են հասարակական ազատություններն ու բազմակարծությունը, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան համակարգն առավել ևս պետք է ապահովի այնպիսի մեխանիզմներ, որոնք լսելի կդարձնեն հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը և կնպաստեն նրանց լիարժեք ներառմանը հանրային կյանքին:

ԿԱՐԴԱԼ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ