Ռազմավարություն


«ԷԽՈ» Իրավապաշտպան հասարակական կազմակերպության ռազմավարությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը Հայաստանում, որն անդրադառնում է հաշմանդամության խնդիրներին` հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, որի հիմնական գործառույթն է ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը և դրանց ներառականության աջակցումը: Հետևաբար, կազմակերպության ռազմավարությունը բաժանվում է երեք հիմնական ուղղությունների:

Իրավապաշտպանություն

Իրավապաշտպանությունն ուղղված է ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի հավասարապես պաշտպանությանն ազգային-պետական ծրագրերում, որպես մարդու հիմնարար իրավունքների դրսևորում՝ բացառելով պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների ոտնահարումը, միանշանակ ղեկավարվելով օրինականության, հասարակական համակեցության և սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, որոնք բխում են նաև ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներից:

Աջակցություն

Աջակցությունն ուղղված է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը Հայաստանի Հանրապետությունում: Կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրում է սայլակներ, քայլակներ, անհրաժեշտ օժանդակ սարքավորումներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ տեխնիկա:

Իրազեկվածություն

Իրազեկվածությունն ուղղված է հզորացնելու հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական-քաղաքական մեդիա շարժումը Հայաստանում․ Կազմակերպությունը  հրապարակել է  իր «Իրազեկում» այլընտրանքային բլոգը, որի առաջնային նպատակն է հասարակության զարգացումն ու իրազեկումը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, քանի որ օրենքի առջև հավասարությունն առավել լայն հասկացություն է և ներառում է նաև հավասարությունը դատարանի առջև: Հետևաբար, հաշմանդամությանն ուղղված բազում զգայուն խնդիրների լուծման համար պայքարի արդիական լավագույն միջոցներից մեկը՝ հենց իրազեկումն է: