Ծրագրի ղեկավարի թափուր աշխատատեղի մրցույթ

Պահանջվող պաշտոն` Ծրագրի ղեկավար
Սկիզբ` Անմիջապես
Տևողություն` Անժամկետ, 2 ամիս փորձաշրջանով
Դիմումի վերջնաժամկետ` 15 հուլիս 2017թ.
Քննման ամսաթիվ` 20 հուլիս 2017թ.

Աշխատանքի պարտականություններ

  • Ծրագրի ամենամյա կառավարում. իրականացնել ծրագրի ղեկավարումը, պլանավորել ամբողջ ծրագրի և մշտադիտարկման ընթացքը,
  • Կառավարել ծրագրի բյուջեն,
  • Կառավարել ռիսկերը և խնդիրները և ձեռնարկել ուղղիչ միջոցառումներ,
  • Համակարգել ենթածրագրային ուղղվածությունները և դրանց փոխկախկապակցվածությունը,
  • Կառավարել և օգտագործել ծրագրի ռեսուրսները,
  • Կառավարել ծրագրի աշխատակազմը և նպաստել աշխատակազմի ներուժի բացահայտմանը և կիրառմանը,
  • Սահմանել ակնկալվող արդյունքները, կոորդինացնել դրանց ստացումը և, ըստ անհրաժեշտության, ձեռնարկել ուղղիչ միջոցառումներ՝ ապահովելու ծրագրի արդյունավետության կենսունակությունը:

Պահանջված որակավորում

  • Ծրագրի ղեկավարը պետք է ունենա ճկուն գործնական փորձառություն ծրագրերի կառավարման ոլորտում,
  • Ծրագրի առավել լայն նպատակների մասին լավ պատկերացում,
  • Նախագծի և ծրագրի կառավարման մեթոդաբանության և ձևերի վերաբերյալ գիտելիքներ և դրանց տիրապետում,
  • Ծրագրի կառավարման ոլորտում ներգրավված անհատների լայն շրջանակի հետ հուսալիորեն աշխատելու կարողություն,
  • Աշխատանքային թիմի հավաքագրման և կառավարման հմտություններ,
  • Բյուջե կազմելու և ռեսուրսների հատկացման ընթացակարգերի վերաբերյալ գիտելիքներ,
  • Հիմնախնդիրների լուծման նորարարական ուղիներ գտնելու կարողություն,
  • Անգլերեն լեզվի տիրապետում:

Հայտ

Համապատասխան և հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել ինքնակենսագրական տվյալներ ստորև ներկայացված ձևաչափով։ 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ձեր անձնագրային և անձնական տվյալների հավաքագրումը կատարվում է կեղծ հայտերի կանխման նպատակով և երաշխավորում ենք ձեր անձնական տվյալների գաղտնիությունը: Կազմակերպությունը կարևորում է ցանկացած մարդկային ներուժը, սակայն առաջնահերթություն կտրվի և հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: