Բլոգի մասին



«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը 2012թ.-ից հրապարակեց իր «Իրազեկում» այլընտրանքային բլոգը, որի առաջնային նպատակն է հասարակության զարգացումն ու իրազեկումը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ, քանի որ օրենքի առջև հավասարությունն առավել լայն հասկացություն է և ներառում է նաև հավասարությունը դատարանի առջև:

Բացի այդ, իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը արգելվում է՝ կախված սեռից, ռասսայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Հուսով ենք, որ մեր թիմը հնարավորություն կտա փոխադարձ կապի միջոցով վերհանել հասարակությանը հուզող խնդիրներն ու փորձել միասնական ուժերով գտնել դրանց լուծման առավել արդյունավետ ճանապարհները: Եթե ունեք հարցեր, որոնց պատասխանը դեռ չեք գտել, գրեք մեզ: Մենք կարևորում ենք ձեզնից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք, ըստ ձեզ, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում: Լրացրե´ք այս հայտը, և մենք անպայման կպատասխանենք ձեզ։