
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008թ. հուլիսի 3-ին, որն իր գործունեության մեջ առաջնորդվում է օրինականության, ինքնակառավարման և ղեկավարման հրապարակայնության սկզբունքներով: Կազմակերպության նպատակն է՝ պաշտպանել և աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, իրականացնելով առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որով կազմակերպությունը միտված է խթանելու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը և նրանց իրավունքների լիարժեք ապահովումը Հայաստանում:
Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպչական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակներն ու ձևերը` ՀՀ օրենսդրության սահմանված կարգով.
1. Ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց եւ նրանց ընտանիքներին նյութական եւ բարոյական աջակցություն:
2. Օժանդակել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ- առողջական վերականգնմանը եւ հասարակություն ներառմանը՝ տրամադրելով սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ եւ անհրաժեշտ այլ աջակցող տեխնոլոգիաներ եւ սարքավորումներ:
3. Տրամադրել անհրաժեշտ բարոյական, նյութական, հոգեբանական եւ այլ աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին եւ նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ սոցիալական խոցելի այլ խավերին։
4. Պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց շահերը եւ իրավունքները դատարանում, այլ պետական եւ ոչ պետական հաստատություններում՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որպես մարդու հիմնարար իրավունք եւ աջակցել դրանց իրականացմանը:
5. Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով օրենսդրական գործընթացներին հասարակայնության մասնակցության ձեւերի որոնմանը, այդ թվում, դիտորդական առաքելություն իրականացնելու օժանդակությամբ՝ աջակցել օրենսդիր մարմիններին մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների մշակման գործում, ընդ որում, քննարկվող օրինագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու միջոցով:
6. Աջակցել հաշմանդամության խնդիրների լուծմանը, հիմնվելով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման եւ դրանց ներառականության ապահովման միջոցով:
7. Խթանել կրթության բոլոր մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր ներառումը, ընդ որում, հանրային կյանքում նրանց լիակատար եւ արդյունավետ ներգրավվածության եւ մասնակցության միջոցով:
8. Խթանել հաշամանդամություն ունեցող անձանց ներգրավվածությունը մշակութային կյանքում՝ ապահովելով մյուս քաղաքացիների հետ նրանց ինքնադրսեւորման հավասար հնարավորությունը մշակույթի բնագավառում։
9. Աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանը մարզական կյանքին, խթանել առողջ ապրելակերպի եւ ֆիզիակական կուլտուրայի, մշակույթի տարածման հասարակության շրջանում։
10. Նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ստեղծմանը, այդ թվում հասարակական վայրերի, ծառայությունների, տրանսպորտային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլն:
11. Խթանել խոսքի ու կարծիքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, զուգահեռ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց հանրային իրազեկումը՝ մարդու հիմնարար իրավունքների եւ գենդերային հավասարության տեսանկյունից:
12. Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառումը, քանի որ բոլոր անհատները հավասար են օրենքի առաջ եւ օրենքի համաձայն իրավունք ունեն, առանց որեւէ խտրականության, մյուսների հետ հավասար հիմունքներով պաշտպանված լինելու օրենքով եւ օգտվելու օրենքից:
13. Ցուցաբերել եւ ապահովել հարգանք hաշմանդամություն ունեցող անձանց յուրահատուկ լինելու նկատմամբ՝ ընդունելով նրանց, որպես մարդկային բազմազանություն եւ մարդկության կարեւոր մաս:
14. Կարեւորել հաշմանդամություն ունեցող անձի ազատությունը եւ անվտանգությունը, որպեսզի նրանք այլ անձանց հետ հավասար հիմունքներով ունենան մարդու իրավունքների միջազգային իրավունքին համապատասխան տրվող իրավական երաշխիքներ` տրամադրելով նաեւ անհրաժեշտ հնարավորություններ:
15. Խոչընդոտել շահագործմանը հաշմանդամություն ունեցող անձանց եւ թրաֆիքինգի ենթարկելուն՝ ազատելով շահագործումից, բռնությունից եւ դաժան վերաբերմունքից: