ԼՐԱՀՈՍ
15 Ապր 2026

Այսօր «էխո» կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանը Երևանի թիվ 27 դպրոցում ունեցավ հանդիպում-քննարկում դպրոցի աշակերտների հետ` օրվա խորհուրդին համապատասխան։

Աշակերտներին ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքը և ընդհանրապես ներառականության սկզբունքները` Սերյոժա Օհանջանյանը հատկապես կարևորեց պատշաճ վերաբերմունքի ու փոխադարձ աջակցության մթնոլորտը դպրոցում։

Վերջում քննարկման միջոցով աշակերտները ստացան իրենց` շատ հետաքրքիր հարցերի պատասխանները։

Դեկտեմբերի 3-ը ևս մեկ առիթ է խոսելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և համապատասխան միջավայր ստեղծելու մասին, ինչին ուղղված է մեր կազմակերպության ջանքերը։