«Ես»-ով ինտեգրում


«Ես»-ով դեպի ժողովրդավարական երկիր…

Աշխարհի բնակչության մեկ քառորդն ուղղակիորեն առնչվում է հաշմանդամների հետ կամ որպես խնամող, կամ էլ որպես ընտանիքի անդամ: Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին լիարժեքորեն մասնակցելու հավասար հնարավորություններ: Հաշմանդամությունը ողբերգություն չէ, եթե մարդկանց համար ստեղծված լինեն բոլոր բարենպաստ պայմանները` արժանապատիվ կյանքով ապրելու համար: Արդեն մոտ 20 տարի է անկախություն ձեռք բերած Հայաստանում տասնյակ հաշմանդամ անձինք ունեն սոցիալական ինտեգրման կարիք: Ցավալին էլ այն է, որ իշխանություններն ընդունում են, որ չեն կարողանում ստեղծել հատուկ պայմաններ, որի միջոցով կլուծվեն գոնե նվազագույն կենցաղային խնդիրները, որոնց առնչվում է հաշմանդամ մարդն իր առօրյայում: Տարբեր տարիքային խմբերի մեջ մտնող հաշմանդամ անձանց համար բարենպաստ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ նրանց՝ հասարակական կյանքի ինտեգրման նպաստելը պատճառաբանում են ֆինանսական միջոցների պակասով: Թեպետ, հաշվի առնելով, որ Հայաստանը նոր ձևավորվող Հանրապետություն է և ձգտում է հասնել բարեկեցիկ ապագա ունենալուն, այդ թվում նաև հաշմանդամ անձանց համար: Պետք է հիշել, որ մենք ենք ձևավորում մեր երկիրը, մենք ենք կերտում մեր երկրի առողջ ապագան և յուրաքանչյուրս էլ պետք է խթանենք, որ Հայաստանն էլ, ի վերջո, դառնա ժողովրդավարական երկիր: Ինտեգրում ասվածն էլ լայն հասկացողություն է, հաշմանդամն ինքն էլ պետք է քայլ առաջ անի դեպի հասարակություն:
«ԷԽՈ» ՀԿ թիմը, իր հիմնադրման օրվանից մշակել է «Ես»-ով ինտեգրում հասարակությանը ծրագիրը: «Ես»-ով ինտեգրում ասելով՝ հասկանում ենք անձի միասնությունն ու ամբողջականությունը՝ իր սուբյեկտիվ հատկանիշներով: «Ես»-ն անհատն է, այնպիսին, ինչպիսին որ ինքն իրեն ճանաչում ու պատկերացնում է՝ զերծ որոշակի կոմպլեքսներից: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ինտեգրման խնդիրը դրվում է հաշմանդամի և մեր թիմի միջև: Նպատակն է՝ զարգացնել հաշմանդամի «Ես»-ը: Մարդն ով ունի բնածին հաշմանդամություն կամ կյանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով ձեռք է բերել այն, նա ակամայից տառապում է թերարժեքության բարդույթով, ձեռք է բերում անվստահություն սեփական «Ես»-ի նկատմանբ: Դրանից էլ հաճախակի են դառնում հոգեկան տառապանքները, ինչը հետևանք է իրական կամ երևակայական կորստի գիտակցման: Անձն իրեն հուզականորեն անվտանգ վիճակում չի զգում, նրան անընդհատ համակում է անօգնականության զգացումը: Ճնշված անձը կորցնում է սեփական անձի արժեքավորության, ինքնահարգանքի զգացումը: Նրա մեջ գերակշռում է ձևավորվորված թերարժեքության բարդույթը: «Ես»-ով ինտեգրումը հաշմանդամ անհատի վերաբերմունքն է սեփական անձի նկատմամբ։ Այդ վերաբերմունքն իր մեջ ընդգրկում է մարդու պատկերացումներն իր անհատականության հետաքրքրությունների, հակումների մասին, արժեքային կողմնորոշումների որոշակի միասնությունը, որոշակի ինքնագնահատականն ու ինքնահարգանքը։ Ահա սա հասարակությանն ինտեգրումն է «Ես»-ով:
«ԷԽՈ» ՀԿ թիմը շատ կարևորում է ձեզանից յուրաքանչյուրի մեկնաբանությունն ու առաջարկը բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ըստ ձեզ, պետք է լինեն մեր ուշադրության կենտրոնում:

One Comment Add yours

  1. Քրիստինեասում է՝

    Կրկին ուզում եմ շնորհավոր եմ Ձեր թիմին, որ օգնում եք լեյկոզով հիվանդ և ծանրալսությամբ տառապող երեխաներին, այլ նաև մտածելակերպ եք փոխում և կարծրատիպեր եք կոտրում… չեմ կարող չնշել Ձեր թիմի մեծ աշխատանքները, որ դուք կատարում եք սոցցանցերում… ապրես Սերյոժա ջան, իմացի որ միշտ հետդ եմ….

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s