ԼՐԱՀՈՍ
15 Ապր 2026

Մեր նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին համապատասխան և իրական աջակցություն։ Սակայն կազմակերպության հնարավորությունները սահմանափակ են։

Հաշվի առնելով ստացված բազմաթիվ դիմումները՝ «Էխո» կազմակերպությունը վերաբացում է անդամագրման գործընթացը։

Այսուհետ կազմակերպության անդամ կարող են դառնալ մինչև 16 տարեկան այն երեխաները, ովքեր միաժամանակ համապատասխանում են հետևյալ չափանիշներին․

  • ունեն մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) ախտորոշում,
  • բնակվում են Երևան քաղաքում,
  • ունեն սահմանված հաշմանդամություն,
  • ընտանիքը համարվում է սոցիալապես անապահով կամ գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում (ֆինանսական, առողջապահական կամ սոցիալական խնդիրների առկայության պատճառով, որոնք ընտանիքը չի կարող ինքնուրույն հաղթահարել)։

Վերոնշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում կարող եք ուղարկել անդամագրման հայտը։

Երեխայի համար հաշմանդամություն սահմանվա՞ծ է
Եթե երեխային հաշմանդամություն սահմանվել է, ֆունկցիոնալության որ աստիճանն է սահմանվել
Ընտանիքը համարվո՞ւմ է սոցիալապես անապահով
Ընտանիքը գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում (առկա ե՞ն արդյոք տնտեսական, սոցիալական, առողջապահական կամ այլ հրատապ կարիքներ, որոնք ընտանիքը ինքնուրույն չի կարողանում լուծել)

Անդամագրումը կհաստատվի  սոցիալական աշխատողների տունայցից հետո։ Եթե համաձայն եք վերը նշված բոլոր տվյալների հետ, սեղմեք ՀԱՅՏԸ ուղարկել կոճակը։

Հրատապ բժշկական կամ այլ վերականգնողական աջակցություն, ըստ առկա ռեսուրսների, կարող է տրամադրվել նաև կազմակերպության անդամ չհանդիսացող անձանց։ Այս դեպքում բավարար է միայն հեռախոսային դիմումը կամ լրացրեք այս դիմում-հայտը։