culture
Յուրաքանչյուր ազգ, ինքն իրեն և աշխարհին ներկայանալի է իր մշակույթով, ավանդույթներով, ժամանակակից արվեստով։ Այն չափազանց կարևոր է թե‛ ազգային ինքնաճանաչողության, թե‛ մշակութային բազմազան միջավայրում ճանաչելիության առումով։ Բազմադարյան պատմություն ունեցող մեր ժողովուրդն իրեն դիտում է որպես մշակութային ազգ, ինչ խոսք, նաև որպես դոնոր մի շարք ազգերի համար։ Ազգի կերպարը բնորոշում է նրա ստեղծագործությունը, որի արարողն անհատն է, նույն ինքը, որպես մշակութային արժեք։ Այս պարագայում, անտարակույս, կարևոր է նշել բազմաթիվ հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ունակությունները և նրանց յուրահատուկ վերաբերմունքը մշակութային արժեքներին։ Ընդ որում, մեր հանրապետության մայրաքաղաքը, որպես համայն հայության գիտակրթական և մշակութային զարկերակ, իր մեջ է ներառում հանրապետության մշակութային, գիտական, կրթական կենտրոնների շունչը։ Մայրաքաղաքում գործում են երկու տասնյակ թատրոններ, 60-ից ավելի թանգարաններ, երեք տասնյակից ավելի գրադարաններ, բազմաթիվ համերգասրահներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների կենտրոններ, մարզամշակութային համալիրներ և քաղաքամայրին վայել այլ կարևոր հաստատություններ։

«ԷԽՈ» կազմակերպությունը, արդեն 10 շարունակ, իրականացնում է մշակութային ծրագրեր, միջոցառումներ․ բարեգործական համերգային ծրագրեր Հայաստանում և նրա սահմաններից դուրս, հունիսմեկյան և ամանորյա միջոցառումներ, մշակութային օրեր (հանդիպումներ անվանի մարդկանց հետ, այցեր թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ, թատրոններ (թերևս, թվարկված մշակութային կենտրոններում մասամբ կամ լիովին բացակայում է ֆիզիկական և զգայական մատչելիությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների համար)), նպատակ ունենալով, միաժամանակ, ներառման և իրազեկման նպաստավոր միջավայր ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և հանրության միջև։

Մշակութային կյանքին նվիրված ծրագրերի, միջոցառումների ձևաչափն իր համատեքստում միտված է կարևորելու հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների ներառումը, նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծումը։
Եվ իհարկե, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների կյանքի մշակութային գունապնակում, հետզհետե, կավելանան նոր երանգներ, իսկ նրանցից շատերի ներկայությունը մշակութային կենտրոններում, պարզապես, կարող է կրել ոչ միայն «առաջին անգամ» խորագիրը և դա կահանդիսնա նույն ինքը, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների ներառումը՝ մշակութային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համատեքստում։

This slideshow requires JavaScript.