Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ին:
Աշխարհի առաջադեմ երկրները հիմնականում լուծել են հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելու, բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու խնդիրը։ Մեր երկիրը ևս ձեռնամուխ է եղել այդ դժվարին, ժամանակ և միջոցներ պահանջող խնդրի լուծմանը։ Աշխատանքներ են տարվում հասարակության իրազեկվածության բարձրացման եւ համապատասխան վերաբերմունքի ձեւավորման ուղղությամբ։ Քայլեր, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել հաշմանդամ մարդուն՝ լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու համար:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 13-ին, իսկ Հայաստանն այն ստորագրել է Նյու Յորքում՝ 2007թ. մարտի 30-ին՝ ստորագրելու համար բացվելու հենց առաջին օրը։ Հայաստանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրել է 2010թ. մայիսի 17-ին, եւ այն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 22-ին։ Այն սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, որոնք հռչակված են նաև «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում», «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայում և մարդու իրավունքներին վերաբերող այլ համաձայնագրերում: Կոնվենցիան երաշխավորում է նաև, որ այդ իրավունքները հարգվեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում:
Դե ինչ, «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ևս ողջունում է, այն փաստը, որ ՀՀ կառավարությունն ընդունել է կոնվենցիան, որը կխթանի նաև մեր հետագա ծրագրերի իրականացմանը: