ԼՐԱՀՈՍ
2 Ապր 2026

Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.1.2 դրույթի՝ Օժանդակել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը՝ տրամադրելով սայլակներ, քայլակներ, խնամքի պարագաներ և անհրաժեշտ այլ աջակցող տեխնոլոգիաները և սարքավորումներ:

«ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն իր օժանդակության տակ գտնվող մանկական ուղեղային կաթված ունեցող 200 երեխաների համար իրականացնում է աջակցության ծրագիր, որի շրջանակներում տրամադրում է աջակցություն  հետևյալ ուղղություններով՝

  1. Վերականգնողական բուժoգնության համար աջակցություն,
  2. Արտերկրում և ՀՀ-ում գերթանկարժեք վիրահատությունների համար աջակցություն, 
  3. Թանկարժեք բժշկական հետազոտության և դեղամիջոց ստանալու համար աջակցություն,
  4. Աջակցող սարքավորումներ (կանգնակներ, սայլակներ, լսողական սարքեր և այլն) ձեռք բերելու համար աջակցություն:

Այս ծրագրերը նպաստում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների սոցիալ-առողջական ներառմանը և վերականգնմանը, այլ նաև նվազեցնում է երկրորդական բարդությունները։ Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի աճին զուգահեռ երկրորդական տարբեր առողջական խնդիրներ են զարգանում, և նպատակը դրանք կանխելն է: Երկրորդական բարդությունների թվում է երեխայի կեցվածքի սխալ զարգացումը, որն ինքնըստինքյան արդեն կարող է առաջացնել ողնաշարի, ներքին օրգանների խնդիրներ: