ԼՐԱՀՈՍ
12 Ապր 2026

Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.1.11 դրույթի՝
Խթանել խոսքի ու կարծիքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, զուգահեռ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց հանրային իրազեկումը՝ մարդու հիմնարար իրավունքների և գենդերային հավասարության տեսանկյունից:

«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացնում է հանրային իրազեկման բազմապիսի ծրագրեր,որոնից հիմնական նպատակներն են՝

Ընդլայնել և խթանել հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական-քաղաքական մեդիա շարժումը Հայաստանում` ստեղծելով համագործակցություն քաղաքացիական շահերի պաշտպանության խմբերի և արհեստավարժ լրատվամիջոցների միջև և նրանց միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը։

Աջակցել հաշմանդամության խնդիրների լուծմանը և դրանք օբյեկտիվ լուսաբանել՝ հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի մշտադիտարկման և դրանց ներառականության ապահովման միջոցով:

Հետազոտել և առաջ քաշել հաշմանդամության զգայուն խնդիրներն ու տեսական ռիսկերը` հանդիսանալով որպես հրապարակային քննարկումների միջնորդ։

Բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների շուրջ` օգտագործելով նոր տեխնոլոգիաների հնարավորությունները։

Խթանել հաշմանդամություն ունեցող անձանց խոսքի ազատությունը, բազմազանությունը և բազմակարծությունը՝ կառուցելով և ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց հանրային իրազեկումը մարդու հիմնարար իրավունքների և գենդերային հավասարության տեսանկյունից։