ԼՐԱՀՈՍ
15 Ապր 2026

Այս օրը`
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարևորելու,
հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ ստեղծելու շուրջ մտորումներ ունենալու,
անհրաժեշտ, սոցիալական-կրթական-առողջապահական և այլ ծառայությունների մատչելիության մասին բարձրաձայնելու,
հասարակության մտածելակերպում հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի ու կարողությունների մասին պատշաճ պատկերացումներ ստեղծելու,
խտրականությունից, բացառումից, պիտակավորումից զերծ շրջապատ ունենալու պայքարի ևս մեկ, բայց կարևոր օր է:

Աշխարհում ապրող 1,3 միլիարդ մարդ ունի հաշմանդամույթուն և բոլորիս համատեղ ջանքերն են, որ պետք է նպաստեն վերացնելու բոլոր խոչընդոտները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող անձիք իրենց շրջապատող միջավայրում։
Համաձայն ՀՀ Վիճակագրական Կոմիտեի տվյալների՝ ՀՀ-ում ապրում են 01․07․2023թ-ի դրությամբ՝ 188 459 հաշմանդամություն ունեցող մարդ: