«ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ նախագահի վերահսկողության շրջանակը
«ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ծրագրերի իրականացման (նաև ռիսկերի գնահատմանն) ընդհանուր պատասխանատուն նախագահն է: Կազմակերպության խորհրդի կողմից ծրագրի ընդունումով հաստատվում են ծրագրում ներառված բոլոր գործողությունները և միջոցառումները, ըստ ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կատարման պատասխանատուների: Այսինքն, ծրագրի իրականացման կարևոր գործիքը հանդիսանում է բյուջետային և արտաբյուջետային ֆինանսավորումը, որի իրականացման պատասխանատուն, որպես կանոն, ծրագրերի ղեկավարն է՝ ծրագրի վերահսկողը, իր անմիջական հսկողությամբ՝ մշտադիտարկման համատեղությամբ և ռիսկերի գնահատմամբ:
Այսպիսով, «ԷԽՈ» իրավապաշտպան ՀԿ նախագահի վերահսկողական ծառայության գործունեության շրջանակը և ոլորտներն են.
- «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սահմանված կարգով իրականացնում է «ԷԽՈ» ՀԿ խորհրդի և ՀԿ նախագահի որոշումների ու աշխատակազմի կողմից հաստատված ծրագրերի (այդ թվում` միջնաժամկետ) կատարման նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքները զեկուցում է «ԷԽՈ» ՀԿ խորհրդին,
- Իրականացնում է «ԷԽՈ» ՀԿ խորհրդի և ՀԿ նախագահի որոշումներում առկա, ՀԿ նախագահի կամ ՀԿ նախագահի հանձնարարությամբ ծրագրերի ղեկավարի փոխանցած հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողություն, որի ընթացքի և արդյունքների մասին զեկուցում է ՀԿ նախագահին և ծրագրերի ղեկավարին,
- «ԷԽՈ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սահմանված կարգով ուսումնասիրում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների դիմումներում և առաջարկություններում բարձրացված հարցերի կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկուցում է ՀԿ նախագահին և ծրագրերի ղեկավարին` ներկայացնելով համապատասխան առաջարկություններ,
- Իրականացնում է «ԷԽՈ» ՀԿ նախագահի կամ խորհրդի կողմից հաստատված ծրագրերի կատարման արդյունավետության գնահատում և վերլուծություն, ընդ որում, ծրագրային վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կողմից կանոնադրական գործառույթների իրականացման նկատմամբ,
- Իրականացնում է սահմանված կարգով http://www.ekho.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։