Այսօր Բարեգործության միջազգային օրն է։
15 տարուց ավել է, ինչ մեր կազմակերպության երեխաների կողքին կանգնած են հազարավոր մարդիկ, ում համար բարեգործությունը լոկ բառ չէ։
Այս մարդկանց շնորհիվ է, որ հարյուրավոր երեխաների օրհասական առողջական ու սոցիալական խնդիրները լուծվել են նախորդ տարիներին ու դեռևս շարունակվելու են լուծվել։
«Էխո» ՀԿ-ի ողջ անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի բոլոր բարերարներին ու կիսվում մի ասույթով, որը մեզ միշտ ուժ է տալիս․
«
Հիշեք, որ աշխարհում գոյություն չունի բարության փոքրիկ դրսևորում: Անգամ ամենաչնչին բարի արարքն անվերջ ծիլեր է տալիս:»

