Այսօր Մանկական ուղեղային կաթվածի համաշխարհային օրն է։
16 տարի մեր կազմակերպությունն ամենօրյա ու ամենժամյա գրաֆիկով աշխատում է` հանուն մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին անհրաժեշտ սոցիալական, առողջապահական, կրթական ու մշակութային կարիքների բավարարման և ընդհանրապես ՄՈՒԿ ունեցող մարդկանց անկախ, արժանապատիվ ու լիիրավ կյանքի հնարավորության համար։
Այս տարի մենք սահմանել ենք տարվա մեր կարգախոսը ` «Օգնության և փոխօգնության ուժը», որը կարևոր նշանակություն ունկ բոլոր տարիքի մանկական ուղեղային կաթված ունեցող անձանց համար։
Այս խորագրով մենք արդեն իսկ կազմակերպել ենք հրաշալի հանդիպում -երեկո, որի մասին մանրամասները կպատմենք շատ շուտով։

