ԼՐԱՀՈՍ
25 Ապր 2024

1. Կարո՞ղ են իրավաբանական անձինք դիմել սահմանադրական դատարան:
Այո: Իրավաբանական անձինք կարող են դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դեպքում` Սահմանադրության 42.1-րդ հոդվածին համապատասխան: Այսինքն, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները տարածվում են նաեւ իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

2. Ո՞վքեր կարող են համարվել ժառանգներ:
Նախ նշենք, որ ժառանգությունը կատարվում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1190 հոդվածի ` ըստ կտակի եւ ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաեւ ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված եւ ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
Ըստ կտակի` ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
Պետք է նշել, որ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է ըստ օրենքի ժառանգների հերթականություն, որը նշանակում է, որ յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
Օրենսգիրքը այդ ժառանգներին բաժանում է չորս խմբի`

  1. Առաջին հերթի ժառանգներ են համարվում ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:

  2. Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ եղբայրները եւ քույրերը:

  3. Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը եւ տատը:

  4. Չորրորդ հերթի ժառանգներ են հանդիսանում ժառանգատուի եղբայրները եւ քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները):

  5. Բացի վերոհիշյալից` ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչեւ ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո:

3. Կարո՞ղ է ամուսիններից մեկը պարտավորեցնել մյուսին փոխել ազգանունը: Եվ արդյո՞ք ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը չի հանգեցնում մյուսի ազգանվան փոփոխման:
Ոչ, ամուսիններից ոչ մեկը իրավունք չունի պարտավորեցնել մյուսին փոխել ազգանունը: Ամուսնանալիս ամուսինները, ըստ իրենց ցանկության, կարող են իրենցից մեկի ազգանունն ընտրել որպես ընդհանուր ազգանուն կամ պահպանել մինչամուսանական ազգանունը:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հարկ է նշել, որ ամուսիններից մեկի ազգանվան փոփոխությունը մյուս ամուսնու ազգանվան փոփոխություն չի առաջացնում:

 4. Ե՞րբ է նշանակվում փորձաշրջան եւ արդյոք փորձաշրջանում գտնվող անձը օգտվում է աշխատողներին վերապահված իրավունքներից:
Փորձաշրջան կարող է սահմանվել աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ` կողմերի համաձայնությամբ: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքային (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար:
Ինչ վերաբերում է փորձաշրջանի ընթացքում գտնվող աշխատողի իրավունքներին, ապա հարկ է նշել, որ նա օժտվում է բոլոր իրավունքներով եւ կրում է նույն պարտականությունները, որոնք սահմանված են աշխատանքային օրենսգրքով, այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով` մյուս աշխատողների համար:

5. Ե՞րբ Է քաղաքացին համարվում անհայտ բացակայող:
Քաղաքացուն, շահագրգիռ անձանց դիմումով, դատարանը կարող է անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Այն դեպքում, երբ անհնար է որոշել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը, անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացվել են բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա հաշվարկի սկիզբ համարվում է հաջորդ տարվա հունվարի մեկը:

6. Հնարավո՞ր է արդյոք փոխել անունը եւ ո՞ր տարիքում:
Այո, հնարավոր է փոխել ոչ միայն անունը, այլեւ ազգանունը: Համաձայն Ընտանեկան օրենսգրքի 46 հոդվածի` մինչեւ երեխայի 10 տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաեւ նրան տրված ազգանունը` մյուս ծնողի ազգանունով: Տաս տարին լրացած երեխայի անվան եւ (կամ) ազգանվան փոխումը կարող է կատարվել` հաշվի առնելով նրա կարծիքը:

7. Կարելի՞ է աշխատողներին ներգրավել աշխատանքի մեջ տոնական օրերին:
Տոնական, ինչպես նաեւ հիշատակի օրերին ագելվում է աշխատողներին ներգրավել աշխատանքի մեջ, բացառությամբ այն աշխատանքների, որոնց դադարեցումն արտադրության տեխնիկական պատճառներով անհնար է կամ որոնք անհրաժեշտ են բնակչության սպասարկման, ինչպես նաեւ անհետաձգելի նորոգման եւ բեռնման կամ բեռնաթափման աշխատանքների կատարման համար:

8. Ո՞վքեր կարող են լինել ներկայացուցիչներ քաղաքացիական գործերը քննելիս եւ ինչ լիազորություններով են օժտվում նրանք:
Համաձայն գործող օրենսդրության` ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, ով ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորություն: Ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված եւ ձեւակերպված լիազորագրում:
Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարել դատավարական գործողություններ, բացառությամբ`

  1. ստորագրելու հայցադիմումը,

  2. գործը հանձնելու միջնորդ դատարանին,

  3. ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից եւ ընդունելու հայցը,

  4. փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը,

  5. փոխելու հայցային պահանջների չափը,

  6. կնքելու հաշտության համաձայնություն,

  7. այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում),

  8. բողոքարկելու դատական ակտը,

  9. դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:

Վերոհիշյալ գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

9. Ո՞րքան է տեւում ՀՀ-ում հղիության եւ ծննդաբերության արձակուրդը:
Աշխատող կանանց տրամադրվում է հղիության եւ ծննդաբերության արձակուրդ` վճարելով լրիվ աշխատավարձը.
1. 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության),
2. 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում,
3. 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին եւ կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:

10. Ի՞նչպիսի պահանջներ են ներկայացվում սահմանադրական դատարանի անդամին:
Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, ՀՀ ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաեւ իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ եւ տիրապետում է հայերենին:

11. Ո՞ր մարմինը կարող է պարզաբանում տալ, երբ հակասություններ են առաջանում իրավական ակտերում:
Իրավական ակտերի հակասությունների, տարաբնույթ ընկալումների կամ այլ դեպքերում պաշտոնական պարզաբանումներ կարող են տալ`
ա. ՀՀ կառավարության լիազորած իրավական ակտը կիրառող գործադիր իշխանության մարմինը` ընդ որում, մեկ բնագավառի վերաբերյալ պարզաբանումներ տալու իրավունք ունի միայն մեկ մարմին:
բ. ՀՀ կենտրոնական բանկը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:
գ. կարգավորող հանձնաժողովները` իրենց կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:
դ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:
ե. համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու եւ իր կողմից կիրառվող կամ ընդունված իրավական ակտերի վերաբերյալ:
Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած անձանց ստորագրությամբ:

12. Ո՞րքան է կազմում ամենամյա արձակուրդը:
Նախ նշենք, որ ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված եւ լրացուցիչ:
Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը 28 օր է: Երկարացված` մինչեւ 35 օր (բացառիկ դեպքերում` մինչեւ 48 օր տեւողությամբ) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր եւ հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նման արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին եւ կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին:

13. Ե՞րբ կարող է լուծվել աշխատանքային պայմանագիրը:
Աշխատանքային պայմանագիրը լուծվում է`
1. կողմերի համաձայնությամբ,
2. պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում,
3. աշխատողի նախաձեռնությամբ,
4. գործատուի նախաձեռնությամբ,
5. ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

14. Ինչպիսի՞ ուսումնական հաստատություններ են գործում Հայաստանի Հանրապետությունում:
Գործող օրենսդրության համաձայն` ուսումնական հաստատությունների տիպերն են`

  • նախադպրոցական,

  •  հանրակրթական (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ)       ընդհանուր, հատուկ ընդհանուր),

  •  նախնական մասնագիտական (արհեստագործական),

  •  միջին մասնագիտական,

  •  բարձրագույն մասնագիտական,

  •  լրացուցիչ կրթության, այդ թվում` արտադպրոցական դաստիարակության,

  •  հետբուհական մասնագիտական կրթության:

 15. Ո՞վ կարող է լինել նոտար:
Նոտարի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չունի դատվածություն, անցել է նոտարական գործունեության առնվազն մեկ տարվա ստաժավորում եւ որակավորման քննական հանձնաժողովին հանձնել է նոտարի որակավորման քննությունները:

16. Հնարավո՞ր է արդյոք դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցների կիրառում:
Այո’, հնարավոր է: Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված պատժի կրման կարգը եւ պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.

  • նկատողոթյուն,

  • խիստ նկատողություն,

  • կարգապահական կալանք` մինչեւ տասնհինգ օր ժամկետով:

 17. Հնարավո՞ր է ՀՀ քաղաքացիությանը զուգահեռ այլ պետության քաղաքացիության ձեռքբերում:
2005թ. ՀՀ Սահմանադրությամբ երկքաղաքացիության արգելքը վերացված է, սակայն, երկքաղաքացիության մասին օրենքը դեռեւս ընդունված չէ, ինչը նշանակում է, որ այս փուլում երկքաղաքացիության ձեռքբերման օրենսդրական հիմքեր չկան:

18. Կարո՞ղ է իրավաբանական անձը լինել հեղինակային իրավունքի սուբյեկտ:
Համաձայն “Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին” ՀՀ օրենքի (15.06.2006թ.) 6-րդ հոդվածի` հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ով ստեղծել է ստեղծագործությունը: Հարկ է նկատել, որ որ ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձն իր սեփական գործողություններով հեղինակային իրավունք ձեռք բերել չի կարող: Նա միայն կարող է ճանաչվել ֆիզիկական անձի կողմից իրեն փոխանցված հեղինակային իրավունքների կրող: Օրինակի հիման վրա փորձենք բացատրել ասվածը. իրավաբանական անձը հեղինակի առանձին իրավասություններ կարող է ձեռք բերել հեղինակի հետ կնքված պայմանագրով, այն բանի ուժով, որ ստեղծագործությունն ստեղծվել է իր պատվերով:

19. Որքանո՞վ են կարեւոր միջազգային պայմանագրերը ՀՀ քաղաքացիների համար:
Միջազգային պայմանագրերը կարեւոր են ՀՀ քաղաքացիների համար, որովհետեւ դրանք կազմում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, բայց միայն այն պայմանագրերը, որոնք ՀՀ-ն վավերացրել է: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են ներպետական օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

20. Կարո՞ղ է քաղաքացիական ծառայողը կատարել այլ վճարովի աշխատանք:
Քաղաքացիական ծառայողն իրավունքի չունի կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Նա իրավունք չունի նաեւ անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, մնացած պետական գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը եւ այլն:

21.Ե՞րբ կարող է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կքնված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամեկտի լրանալը հետեւյալ դեպքերւմ`

  • գործատուի սնանկ ճանաչվելու,

  • արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման,

  • աշխատողի զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանության,

  • փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով,

  • աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում,

  • աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու,

  • աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով,

  • աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, ինչպես նաեւ օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

 22. ԱԺ պատգամավորն ու Կառավարության անդամը կարո՞ղ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ինչպես ԱԺ պատգամավորը, այնպես էլ Կառավարության անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

23. Ո՞ր դեպքերում կարող են ծնողները զրկվել իրենց երեխաների նկատմամբ իրավունքներից:
Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

  • չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում` ալիմենտ վճարելուց,

  • առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաեւ դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից,

  • չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում` իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա,       — դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, խախտում են նրանց սեռական անձեռնմխելիությունը,

  • տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ,

  • կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն:

24.Կարո՞ղ են օտարերկրացիները որդեգրել հայ երեխաներին:
Այո: Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից ՀՀ քաղաքացի երեխաների որդեգրումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ հնարավորություն չկա այդ երեխաներին ՀՀ տարածքում մշտապես ապրող ՀՀ քաղաքացիների ընտանիքում դաստիարակության հանձնելու կամ երեխաներին իրենց ազգականների կողմից որդեգրելու: Օտարերկրյա քաղաքացիներին որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց երեք ամիս հետո:

25. Ո՞ւր է ուղարկվում դատական ծանուցագիրը` ըստ բնակության վայրի թե՞ աշխատավայրի:
Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով: Եթե փոխվել է նրանց հասցեն, ապա գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին եւ գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով եւ համարվում են հանձնված, թեկուզեւ հասցեատերն այդ հասցեում այլեւս չի բնակվում կամ չի գտնվում:

26. Նախատեսո՞ւմ է ՀՀ օրենսդրությունը ամուսնական պայմանագիր: Եթե այո, ինչպե՞ս է այն կնքվում:
ՀՀ նոր Ընտանեկան օրենսգրքով ամրագրված է ամուսնական պայմանագիր: Դա ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության եւ /կամ/ այն լուծվելու ընթացքում:
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչեւ ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում:
Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական
պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից:
Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր եւ ենթակա է նոտարական վավերացման:

27. Ո՞ր դեպքերում կարող է իրականացվել արագ դատաքննություն:
Դատարանը իրավունք ունի կիրառել արագացված դատաքննություն, եթե գործի էությունից է բխում դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը,
եթե հայցն ակնհայտ հիմնավոր է,
եթե հայցն ակնհայտ անհիմն է:
Արագացված դատաքննություն կիրառելու հիմքեր են, մասնավորապես,այն դեպքերը, երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա,
երբ պահանջը հմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով,
երբ ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ,
երբ ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ,
երբ չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:

28. Կարո՞ղ է զինվորական ծառայության անցնելուց հետո անձը գործատուի հետ վերականգնել իր աշխատանքային պայմանագիրը` միեւնույն պայմաններով:
Ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն ծառայության ամբողջ ժամանակահատվածով դադարեցնում է աշխատանքային հարաբերությունները աշխատողի հետ եւ լուծում է աշխատանքային պայմանագիրը:
Ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին աշխատանքային հարաբերությունները վերականգնելու եւ նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան նախորդ պայմանագրի պայմաններն էին:

29. Գործունեության ո՞ր տեսակներն են ենթակա լիցենզավորման:
Նշենք ընդհանուր բնագավառները, որոնք ենթակա են լիցենզավորման.

  • անվտանգության բնագավառ,

  • առեւտրի բնագավառ,

  • առողջապահության բնագավառ,

  • արժութային կարգավորման բնագավառ,

  • արժեթղթերի շրջանառության բնագավառ,

  • բանկային եւ ֆինանսավորման կազմակերպությունների բնագավառ,

  • գյուղատնտեսության բնագավառ,

  • էներգետիկայի բնագավառ,

  • կրթության բնագավառ,

  • հեռահաղորդակցության բնագավառ,

  • մաքսային բնագավառ,

  • միջուկային էներգետիկայի բնագավառ,

  • շրջակա միջավայրի պահպանության բնագավառ,

  • որակի, ստանդարտացման, սերտիֆիկացման, չափագիտության բնագավառ,

  • վիճակախաղերի, շահումներով խաղերի բնագավառ,

  • տրանսպորտի բնագավառ,

  • քաղաքաշինության բնագավառ,

  • գործունեության այլ բնագավառներ`

  • լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացում,

  • օրենքների եւ նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակում, բազմացում կամ պաշտոնական վերահրատարակում,

  • անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացում,

  • տեղագրական եւ կադաստրային քարտեզագրում,

  • անշարժ գույքի գնահատում,

  • ռիելտորական գործունեություն,

  • սննդամթերքի արտադրություն:

30. Որքանո՞վ են կարեւոր միջազգային պայմանագրերը ՀՀ քաղաքացիների համար:
Միջազգային պայմանագրերը կարեւոր են ՀՀ քաղաքացիների համար, քանի որ դրանք կազմում են ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասը: Ասվածը, սակայն, վերաբերում է միայն այն պայմանագրերին, որոնք ՀՀ-ն վավերացրել է: Եթե վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են ներպետական օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

31. Կարո՞ղ է քաղաքացիական ծառայողը կատարել այլ վճարովի աշխատանք:
Քաղաքացիական ծառայողն իրավունքի չունի կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Նա իրավունք չունի նաեւ անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար, ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական գույքը` ընդհանրապես, ծառայողական տեղեկատվությունը եւ այլն:

 32. Ե՞րբ կարող է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվել:
Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ, որոշակի ժամկետով կքնված աշխատանքային պայմանագիրը` նախքան դրա գործողության ժամեկտի լրանալը, հետեւյալ դեպքերւմ`

  •  կազմակերպության լուծարման,

  • գործատուի սնանկ ճանաչվելու,

  • արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական եւ աշխատանքի կազակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաեւ` արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման,

  • աշխատողի զբաղեցված պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանության,

  • փորձաշրջանի անբավարար արդյունքի պատճառով,

  • աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում,

  • աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու,

  • աշխատողի երկարատեւ անաշխատունակության հետեւանքով,

  • աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, ինչպես նաեւ օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

33. ԱԺ պատգամավորն ու Կառավարության անդամը կարո՞ղ են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
Ինչպես ԱԺ պատգամավորը, այնպես էլ Կառավարության անդամը չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

34. Ո՞ր դեպքերում կարող են ծնողները զրկվել իրենց երեխաների նկատմամբ իրավունքներից:
Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`

  • չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում` ալիմենտ վճարելուց,

  • առանց հարգելի պատճառների` հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաեւ, դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից,

  • չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում` իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա,

  • դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում` ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը,

  • տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ,

  • կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն:

35. Որո՞նք են գույքահարկով հարկվող օբյեկտները:
Շենքերը եւ շինությունները` անհատական բնակելի տուն, բնակարան, այգետնակ (ամառանոց), բազմաբնակարան բնակելի շենք, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, անավարտ (կիսակառույց) շինություն, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված, սակայն դեռեւս իրավունքների պետական գրանցում չստացած շինությունները:
    Փոխադրամիջոցները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, ջրային փոխադրամիջոց, մոտոցիկլետ:
    
36. Ո՞ր դատարանին պետք է դիմել սնանկության գործերով:
Սնանկության գործերը քննում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` սնանկության գործեր քննող դատավորները:

37. Կարո՞ղ է սահմանադրական դատարանը վերանայել իր իսկ կողմից կայացրած որոշումը եւ ո՞ր դեպքերում:
Այո, սահմանադրական դատարանը կարող վերանայել իր որոշումները օրենքով սահմանված դեպքերում: Սահմանադրական դատարանը “ՍԴ մասին” ՀՀ օրենքի 68 հոդվածում (1-ին մաս) նշված որեւէ գործով ընդունված ըստ էության որոշումից առնվազն 7 տարի հետո, օրենքով սահմանված կարգով, ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել իր հիշյալ որոշումը, եթե`

փոփոխվել է Սահմանադրության` տվյալ գործով կիրառված դրույթը.

  • ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել սահմանադրական դատարանի այլ որոշում, եւ եթե տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն:

Վերոգրյալը չի կարող վերաբերել այն իրավական ակտերին (դրանց առանձին դրույթներին), որոնք սահմանադրական դատարանի որոշմամբ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր:

38. Կարո՞ղ է երեխայի կարծիքը հաշվի առնվել դատարանում գործի քննության ժամանակ:
Այո, կարող է: Երեխան իրավունք ունի իր շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս ունկնդիր լինելու հարցի քննությանը եւ արտահայտել սեփական կարծիքը ընտանիքում, դատական եւ այլ մարմիններում:
Տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է` կապված խղճի ազատության հետ, որոշակի միջոցառումներին մասնակցելու, արտադպրոցական կրթություն ստանալուց հրաժարվելու, ծնողներից որեւէ մեկի հետ ապրելու, հարազատների հետ շփվելու, օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ընտանեկան օրենսգրքով նախատեսված դեպքերում տասը տարին լրացած երեխայի վերաբերյալ խնամակալության եւ հոգաբարձության մարմինը կամ դատարանը կարող են որոշում ընդունել միայն նրա համաձայնությամբ:

39. Ո՞ր դեպքերում է ամուսնալուծությունը կատարվում քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Ամուսինների միջեւ ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում նրանց ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում:
Ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում, եթե մյուս ամուսինը`

  • դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող,

  • դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ,

  • դատապարտվել է ազատազրկման` երեք տարուց ոչ պակաս ժամկետով:

Իսկ այն դեպքերում, երբ բացակայում է ամուսիններից մեկի համաձայնությունը ամուսնալուծության մասին, երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում կատարելուց, ինչպես նաեւ, եթե ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով, ապա բոլոր այս դեպքերում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով:

40. Կարո՞ղ է հարկ վճարողը բողոքարկել հաշվարկը:
Այն ֆիզիկական անձինք, որոնք համաձայն չեն վճարման ծանուցագրում նշված գումարի հետ, կարող են դիմել վերահաշվարկի համար: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք կարող են բողոքարկել հաշվարկը` համաձայն “Հարկերի մասին” ՀՀ օրենքի ընդհանուր ընթացակարգերի:

41. Կարո՞ղ է երկքաղաքացիությունը արգելք հանդիսանալ ոստիկանության մարմիններում աշխատանքի ընդունվելիս:
Այո, կարող է, եթե խոսքը վերաբերում է հատկապես ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնյաներին: Մասնավորապես, 20.03.2007թ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց “Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին” եւ “Ոստիկանությունում ծառայության մասին” օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Այս օրինագծերով Ազգային անվտանգության մարմիններում չեն կարող ծառայության ընդունվել երկքաղաքացիություն ունեցող անձինք եւ, ինչպես արդեն նշվեց, վերջիններս չեն կարող դառնալ նաեւ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնյաներ, իսկ երկքաղաքացիություն ընդունելու դեպքում կդադարեցվի նրանց աշխատանքային գործունեությունը:

42. Կարելի՞ է ՀՀ-ում ավտոմեքենա վարել այլ երկրի տարբերանշանով:
Բացառությամբ միջազգային երթեւեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների` այլ երկրի տարբերանշանով տրանսպորտային միջոց ՀՀ-ում երթեւեկելու իրավունք չունի: Ավելին, նման դեպքերում առաջանում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

43. Ե՞րբ է առաջանում եւ դադարում գույքահարկի պարտավորությունը:
Գույքահարկի պարտավորությունն առաջանում է սեփականության իրավունքի ձեռքբերմանը հաջորդող ամսվա 1-ից եւ դադարում է սեփականության իրավունքի դադարեցմանը հաջորդող ամսվա 1-ից:
Ֆիզիկական անձանց դեպքում չկատարած ցանկացած պարտավորություն փոխանցվում է նոր սեփականատիրոջը:
Սեփականատիրոջ մահվան դեպքումգույքահարկի պարտավորությունը փոխանցվում է նոր սեփականատիրոջը /ժառանգության իրավունքով/ `նրա մահվան օրվանից:
Նոր շինությունների համար պարտավորություննառաջանում է Կադաստրի Կոմիտեի գնահատմանը հաջորդող ամսվա 1-ից:

 44. Արտասահմանյան երկրներում հետիոտները կարող են տուգանվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար: Գործո՞ւմ են մեզանում նման միջոցներ թե՞ ոչ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի համաձայն, հետիոտների եւ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակից: