«Էխո» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 29-ին «ՀԱՅԱԹ ՓԼԵՅՍ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ  «Ծառայություններ բոլորի համար. աջակցող սարքերի տրամադրում պետական հավաստագրերի միջոցով» ֆոկուս-խմբային քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՔՀԿ-ների և անհատների համար:

Քննարկման ընթացքում 50-ից ավել շահագրգիռ անձանց ներկայացվեց պետական հավաստագրերի տրամադրման գործընթացի առանձնահատկությունները, ինչպես նաև իրականացվեց հատուկ ձևաչափով էքսպո-քննարկում, որի միջոցով շահագրգիռ անձինք ծանոթացան գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին: Հրավիրված էի աջակցող սարքեր տրամադրող բոլոր կազմակերպությունները։

Մեկ հարկի տակ համախմբելով այս գործընթացի բոլոր կողմերին`  մենք հավաքագրեցինք քննարկման ընթացքում բարձրացված խնդիրները և առաջարկությունները, որոնք կներկայացվեն լիազոր պետական մարմիններին գործընթացն ավելի արդյունավետ, թափանցիկ և սահուն դարձնելու նպատակով:

Ուրախ ենք, որ պետական հավաստագրերի հիման վրա աջակցող սարքեր տրամադրող կազմակերպությունների՝ «Պլանտա Սանա», «Բարրի», «Ինտերօրթո», «Կամար» և «Օրթեզ»  կազմակերպությունների փորձագետներն ընդունեցին մեր հրավերը՝ կարևորելով  արդար, թափանցիկ, մրցակցային և որակյալ ծառայություններ տրամադրելուն  և  իրազեկվածության բարձրացմանն  ուղղված մեր ջանքերին:

Նմանատիպ ձևաչափով քննարկումները լինելու են շարունակական են։