Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ

Երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը առաջին անգամ նշվել է  1950 թվականին, լավագույն առիթներից մեկն է խոսելու հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, որոնք ամենօրյա ուշադրության կարիք ունեն: Զրուցակիցս «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցող հասարակական կազմակերպության նախագահ Սերյոժա Օհանջանյանն է, ում հետ կփորձենք ներկայացնել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների ընդհանուր պատկերը Հայաստանում:

Մշակութային բազմազանություն` հանուն երկխոսության և զարգացման

2003թ. մայիսի 21-ին առաջին անգամ նշվեց Մշակութային բազմազանության միջազգային օրը` հանուն երկխոսության և զարգացման: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2002թ. դեկտեմբերի 20-ին սահմանեց այս օրը՝ բոլոր անդամ-պետություններին հիշեցնելով, որ ժողովրդավարության, հանդուրժողականության, սոցիալական արդարության և ազգերի ու մշակույթների միջև փոխադարձ հարգանքի պայմաններում բարգավաճող մշակութային բազմազանությունն անհրաժեշտ է տեղական, ազգային և միջազգային մակարդակներով խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար: Հարկավոր է…

Մայիսի 17` Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության համաշխարհային օր

Մայիսի 17-ին նշվում է առաջին միջազգային հեռագրական կոնվենցիայի ստորագրման տարեդարձը: Եվ այդ օրը նշվում է տեղեկատվական հասարակության օրը: 2015թ. լրանում է Հեռահաղորդակցության միջազգային միության հիմնադրման 150-ամյակը, որը ստեղծվել է 1865թ. Փարիզում: Օրվա հետ կապված տոնակատարությունները տեղի կունենան Ժնևում` կոնֆերանսների միջազգային կենտրոնում:

Այսօր ընտանիքի միջազգային օրն է

Արդեն 20 տարի է մայիսի 15-ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.: Այս օրը համաշխարհային հանրության ուշադրությունը  սևեռում է ընտանեկան խնդիրներին: Այն հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկության աստիճանը ընտանեկան հարցերի վերաբերյալ և խորացնել սոցիալ-տնտեսական գիտելիքներն ու ժողովրդավարական գործընթացները, որոնք ազդում են ընտանեկան իրավիճակների նաև երեխաների վրա: Հարկավոր է…

Մատչելիության քարտեզը շուտով նաև բջջային հավելվածի տեսքով

Matcheli.am-ին և մատչելիության քարտեզին  մենք  արդեն հասցրել ենք  անդրադառնալ: «Մատչելի  քաղաք» նախաձեռնության շրջանակներում  ստեղծված կայքը նպատակ ունի իրազեկել Երևանի մատչելի վայրերի մասին, որպեսզի տեղաշարժման  դժվարություններ ունեցող անձինք կարողանան  ընտրել իրենց հարմար ուղղությունները Երևանում   տեղաշարժվելիս   և տարաբնույթ ծառայություններից օգտվելիս: Իսկ  այժմ   հրաշալի առիթ կա  շարունակելու համար ներկայացված թեման:

Անկախ ապրելու գրավականը

Արդեն 3 ամիս է  «Սպիտակ բազե» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպություններն իրականացնում են «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» համատեղ ծրագիրը, որը կնպաստի հանրության և հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկությանն ու ներգրավմանը հանրային կյանք: Վերջին  սեմինար-քննարկումը անցկացվեց մայիսի 5-ին հաշմանդամության իրավունքների պայքարի միջազգային օրվան նվիրված Սպիտակ քաղաքում: Հանդիպմանը մասնակցում էին հաշմանդամություն ունեցող անձիք, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև…

Ինֆեկցիաներից մինչև հոգեկան առողջություն

Առողջությունը ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարեկեցություն է: Այն կարևոր դեր ունի տնտեսական աճի և բարգավաճման գործում, իսկ աղքատության ցուցանիշի բարձրացումն էլ ավելացնում է առողջության  սպառնալիքները: Վտանգավոր պայմանները ներառում են վնասակար և աղտոտված միջավայրը, ոչ ադեկվատ սնուցումը, բուժական օգնությանը դիմելու հնարավորության բացակայությունը: Բնակչությունը հաճախ ենթարկվում է հոգեկան առողջության խնդիրների տարածման վտանգին:

Կին եմ` անկախ կարգավիճակից

Հասարակության մեջ կանայք և տղամարդիկ ունեն տարբեր դերեր, պարտականություններ, ռեսուրսների և բարիքների տարբեր մատչելիություն, ինչի արդյունքում պետության քաղաքականությունը, օրենսդրությունը և ծրագրերը նրանց վրա ազդում են տարբեր ձևերով: Զարգացմանն ուղղված ռազմավարությունները պետք է հաշվի առնեն այդ տարբերություններն ու ներառեն գենդերային մոտեցումներ: Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց  իրավունքների և հնարավորությունների իրացման ոլորտում գենդերային տարբերությունների ուսումնասիրությունը վկայում է,…

Հաշմանդամություն ունեցող անձինք ձևացնում են, թե նրանք դրա կարիքը չունեն…

Շատ մարդկանց համար, ովքեր ունեն ֆիզիկական հաշմանդամություն, սեքսը ֆանտաստիկայի ժանրից է և հաճախ անհասանելի: Ծնողների և խնամակալների կողմից նրանց գրեթե բոլոր պահանջները բավարարված են, իսկ սեռական կյանքն անուշադրության է մատնվում: Այժմ կան սեքս-աշխատակիցներ, ովքեր տարբեր ճանապարհներ են փնտրում` ինչպես պայքարել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար սեքս-ծառայությունները լայն տարածում գտնեն: VICE ամսագիրը պատմում է այն աղջիկների մասին, ովքեր…

Ինչպե՞ս է հաշմանդամությունն ազդում մի շարք երկրների վրա

Հաշմանդամությունը կարգավիճակ է, որի արդյունքում անձը իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի հետևանքով կորցնում է առօրյա, սովորական գործողությունները կատարելու ունակությունները: Կարող է լինել ֆիզիկական (օր.` կաթված, վերջույթների կորուստ, խլություն), հոգեկան  (օր.` դեպրեսիա, տրավմատիկ սթրես)  և մտավոր  (օր.` ուսուցման հաշմանդամություն): Մարդիկ, ովքեր ծնվում են որոշակի խնդիրներով, ուրիշները հաշմանդամություն են ձեռք բերում դժբախտ պատահարների կամ հիվանդությունների հետևանքով: Հաշմանդամություն ունեցող…

Շարունակվում են քննարկումները Սպիտակում

Երեկ «Սպիտակ բազե» և «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունների կողմից համատեղ իրականացվող «Ապրել անկախ և ներառվել հասարակություն» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպում-քննարկումն իրականացվեց Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչական կազմի հետ: Սեմինար-քննարկմանը, որը անցավ պարզ, անմիջական և  ակտիվ քննարկման մթնոլորտում, ներկա էին տնօրենն ու  ուսուցիչները: «ԷԽՈ» ՀԿ նախագահ և փորձագետ Սերյոժա Օհանջանյանը ներկայացրեց և խոսեց ներառական կրթության փոփոխությունների և…

Իրազեկման նոր ծրագիր ք. Սպիտակում

Անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, իսկ դրա իրացումը անհատի ձևավորման, զարգացման, հետագա աշխատանքային զբաղվածության և հուսալի ապագայի հիմնական գրավականն է: Հաշմանդամություն ունեցող անձանց համար համայնքում ներառվելն առավել նշանակալի է: Թեև օրենսդրական որոշակի բարեփոխումների և ֆորմալ գործընթացների, այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս շարունակում են հանդիպել արգելքների և ոտնահարվում են իրենց իրավունքները:…

Մատչելի քաղաքի մատչելիության քարտեզը

2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որին միացավ նաև Հայաստանը: Սակայն դեռևս բավականին բացթողումներ կան կոնվենցիայի դրույթների իրականացման հետ կապված: Կոնվենցիայի հիմնական սկզբունքներից մեկը մատչելիությունն է, որը հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու նպատակով ձեռնարկվող համապատասխան միջոցներն են, որպեսզի նրանց համար մյուսների…

Երևանում մատչելի վերականգնողական կենտրոններ չկան

Հովհաննեսը (4,5 տարեկան) շատ է սիրում մուլտեր դիտել և իր սիրած մուլտերն անգիր գիտի: Չի խոսում, բայց բավականին բան է ընկալում, հրահանգներ կատարում: Սիրում է նաև նկարվել: Երեխայի մոտ ախտորոշված է  ՄՈւԿ՝ մանկական  ուղեղային կաթված: Չի քայլում, չի խոսում և երկու ամսականից ստանում է վերականգնողական բուժում: Հովհաննեսի մայրը նշում է, որ դժվարությունը անդադար վերականգնողական բուժում …

Չլուծված խնդիրներն ու դրանց «մեղավորները»

«Հույսի կամուրջ» ՀԿ-ում հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան և դասընթացավար հասարակական հոգեբան Ռուդոլֆ Զաբրոդինը իմ զրուցակիցն է: Աշխատելով հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ` նա ներկայացնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանում, որոնք և´ հոգեբանական բնույթ ունեն, և´ ֆիզիկական:

Աուտիզմ ունեցող երեխաների առանձնահատկությունները

Աուտիզմի բնութագրումը շատ հարաբերական կարող է լինել ծնողի համար, քանի որ վերջինս պետք է ուժ գտնի իր մեջ, երեխային որոշակի առումով դուրս բերի իր փակված աշխարհից և պայքարի այն ախտորոշման դեմ, որ աուտիզմն անբուժելի է: Քանի որ նրանք միանգամայն առողջ են, պարզապես արտաքին աշխարհի ազդակները չեն ստանում ըստ անհրաժեշտության: Երեխան գտնվում է իր պաշտպանողական մեխանիզմի…

Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Այսօր աուտիզմի իրազեկման միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի՝ Միացյալ ազգերի կազմակերպության, գլխավոր վեհաժողովը 2008 թվականի ապրիլի 2-ին հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր` ընդգծելով աուտիզմ ունեցող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը, որպեսզի նրանք վարեն լիարժեք և բովանդակալից կյանք:

Պետությունը փորձում է աջակցել

Բանակը մեր ժողովրդի անվտանգության ու խաղաղության կարևորագույն երաշխիքն ու պետության բաղկացուցիչ մասն է կազմում, իսկ պատանիները, ովքեր դեռ նոր-նոր են մտնում կյանք, իրենց ջանքերի գնով ու անասանելի դժվարություններով են ապահովում մեր երկրի խաղաղ առավոտը: Բայց զինվորներից շատերը ծառայության ընթացքում ձեռք են բերում հաշմանդամություն՝ հանուն իրենց հայրենակիցների ու սիրելիների խաղաղության, անհոգ ու ազատ ժպիտների: Իսկ ի՞նչ…

Հաշմանդամության խնդիրների լուսաբանման կարևորությունն ու մեթոդները

Հաշմանդամության հետ կապված խնդիրների լուսաբանումը ցանկացած  քաղաքակիրթ պետության համար կարևոր է: Հաշմանդամություն ունեցող անձիք մյուս քաղաքացիների հետ հավասար ունեն  իրավունքներ և պարտականություններ: Ֆիզիկական խնդիրը էական չի լինի և  մարդու կյանքի ընթացքի վրա չնչին ազդեցություն կունենա, եթե նա շրջապատված  լինի գիտակից քաղաքացիներով, և պետությունն էլ իր հերթին ապահովի նրա  հավասար հնարավորությունները:

Հայաստանում Դաունի համախտանիշով ծնված Լեոյի պատմությունը

Հայաստանում Դաունի համախտանիշով ծնված Լեոյի պատմությունը դարձել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության առարկա։ Ռուզան Բադալյանը՝ հունվարի 21-ին լույս աշխարհ եկած Լեոյի մայրը, հրաժարվել է որդուց։ Մինչդեռ հայրը՝ նորզելանդացի Սեմ Ֆորեսթը, մտքով անգամ չի անցկացրել երեխայից հրաժարվելու գաղափարը։ Բրիտանական Daily Mail-ն իր շաբաթօրյա համարում անդրադարձել է այս պատմությանը: