Ըստ «ԷԽՈ» ՀԿ կանոնադրության 2.1.7 դրույթի՝ Խթանել կրթության բոլոր մակարդակներում հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր ներառումը, ընդ որում, հանրային կյանքում նրանց լիակատար և արդյունավետ ներգրավվածության և մասնակցության միջոցով:
Հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած կրթական խոչընդոտները հաղթահարելու նպատակով «ԷԽՈ» ՀԿ-ն մշակում և իրականացնում է ծրագրեր ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանն և ներառմանը կրթական բոլոր մակարդակներում՝ նրանց լիակատար մասնակցության միջոցով։
Աջակցում և իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձանց կրթական իրացմանը՝ հիմնվելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա, ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող կրթական ծրագրերի մշտադիտարկման և դրանց ներառականության ապահովման միջոցով:
