Պաշտպանենք մեր երեխաներին…
Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր,...
Շարունակում ենք պատմել
մեր միջոցառման մասին💚
...
«Էխո»-ի թիմը միավորում է մարդկանց, ում համար հավասար իրավունքներն ու աջակցությունն առօրյա աշխատանք են, ոչ թե պարզապես խոսքեր
18 տարի՝ Ձեր արձագանքի հետքերով💚
...
Կիսվում ենք «Թող քո հետքը արձագանքի» միջոցառման գեղեցիկ կադրերով💚
Մաս 1
...
Հոկտեմբերի 6-ին «Էխո» իրավապաշտպան կազմակերպությունն անցկացրեց իր ամենամյա միջոցառումը՝ նվիրված Մանկական ուղեղային կաթվածի միջազգային օրվան։
Այս տարի միջոցառումը կոչվեց «Թող քո հետքը»՝ որպես հիշեցում, որ յուրաքանչյուր աջակցություն, յուրաքանչյուր համագործակցություն և յուրաքանչյուր փոքր քայլ կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքի վրա։
Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ բարձրաձայնել մանկական ուղեղային կաթվածի մասին, կարևորել իրազեկվածության բարձրացումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու ներառական հասարակության ձևավորումը։
Մեզ հետ էին մեր երկարամյա գործընկերները, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները, հովանավորներն ու շահառուները։ Մարդիկ, որոնց հետ միասին տարիներ շարունակ աշխատում ենք՝ փոփոխություն ստեղծելու և ավելի ներառական հասարակություն կառուցելու համար։
Այս օրը նաև շնորհակալության օր էր՝ այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք իրենց ժամանակով, աշխատանքով, վստահությամբ ու աջակցությամբ արդեն իսկ իրենց հետքն են թողել։
Շնորհակալ ենք, որ ձեր հետքն եք թողնում մեր աշխատանքում, մեր շահառուների կյանքում և այն փոփոխության մեջ, որի համար միասին ենք աշխատում։
💚Թող յուրաքանչյուր հետք իր հերթին դառնա նոր փոփոխության
...
Այս անգամ պատմում ենք Գեղամի պատմությունը։
Գեղամի հետ զրուցել ենք իր երազանքների, վախերի,
ավելի ինքնուրույն քայլելու և երջանիկ լինելու մասին🤍
...
Դպրոցում լինելը դեռ չի նշանակում՝ ներառված լինել։
Յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխա ունի կրթության, հավասար մասնակցության և խտրականությունից զերծ միջավայրի իրավունք։ Իսկ այդ իրավունքի լիարժեք իրացումը դեռևս մնում է մեր կարևորագույն խնդիրներից մեկը։
Ներառումը իրավունք է, ոչ թե բարեհաճություն։
...
Ռոբերտի պատմությունը💙 ...
💙18 տարի՝ արձագանք, հոգատարություն ու փոխված կյանքեր։
Շնորհակալություն յուրաքանչյուրիդ, ով այս ճանապարհի մի մասն է եղել։ Միասին շարունակենք փոխել կյանքեր…
...
18 տարի՝ կողքին լինելու, հավատ տալու ու կյանքեր փոխելու ճանապարհ։
Այս տարիների ընթացքում «Էխո»-ն դարձել է հարյուրավոր ընտանիքների հենարանը՝ աջակցելով հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին՝ հաղթահարելու դժվարությունները, գտնելու ուժ և առաջ շարժվելու։
Այս տեսանյութում խոսում են այդ հարյուրավոր ծնողներից ընդամենը երեքը։ Նրանք պատմում են, թե ինչ է «Էխո»-ն փոխել իրենց կյանքում, ինչ ճանապարհ են անցել միասին և ինչու է այն իրենց համար պարզապես կազմակերպություն չէ, այլ ընտանիք։
18 տարվա պատմությունը հնարավոր չէ տեղավորել մեկ տեսանյութում, բայց երբեմն երեք անկեղծ պատմությունն արդեն բավական է՝ հասկանալու, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ մեկ համայնքը մարդկանց կյանքում։ 💙
...
18 տարին միայն թիվ չէ։
Այս տարիների ընթացքում «Էխո»-ն փոխել է հարյուրավոր մարդկանց կյանքեր, բայց այսօր ուզում ենք լսել նրանց, ովքեր տարիներ շարունակ եղել են այս ճանապարհի մի մասը։
Այս ռիլում խոսում են մարդիկ, ովքեր իրենց սրտի, ժամանակի ու տարիների մի մեծ մասը նվիրել են «Էխո»-ին։ Նրանց պատասխաններում կա հիշողություն, շնորհակալություն, ջերմություն ու այն ամենը, ինչ բառերով միշտ չէ, որ հնարավոր է նկարագրել։
Շնորհավոր 18 ամյակ, «Էխո»։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում դարձել են այս ընտանիքի սիրտը։ 💙
...
18 տարի՝ հավատալով, աջակցելով ու փոխելով կյանքեր։
Այս տարիների ընթացքում «Էխո»-ն աջակցել է հարյուրավոր երեխաների՝ օգնելով նրանց բացահայտել իրենց ուժը, հնարավորություններն ու ժպիտը։
Այս փոքրիկը նրանցից ընդամենը մեկն է։ Բայց յուրաքանչյուր երեխայի պատմության հետևում կանգնած է մեծ ճանապարհ, մեծ սեր ու մեծ աշխատանք։
18 տարին պարզապես թիվ չէ. դա հարյուրավոր փոխված ճակատագրեր են, հազարավոր ժպիտներ և ապագայի հանդեպ հավատ։
Շնորհավոր 18-ամյակ, «Էխո»։ Թող առաջիկա տարիներն էլ լինեն նույնքան բարի, ուժեղ ու լի նոր հաղթանակներով։
...
🎉«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 18 տարեկան է:
Մեր 18 տարիները ամփոփող ռիլերի շարքը սկսում ենք Սերյոժա Օհանջանյանի հետ։
🙌🏻Գնացի՜նք
...
Երբեմն ամենակարևոր օգնությունը ճիշտ պատասխանը գտնելն է։
Մեր շահառուն, ձեր աջակցության շնորհիվ, անցավ գենետիկ հետազոտություն՝ ևս մեկ կարևոր քայլ դեպի երեխայի ճիշտ ախտորոշումն ու ճիշտ աջակցությունը։
Ձեր յուրաքանչյուր մասնակցությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին ավելի վստահ քայլել դեպի հստակություն և հույս։
Միասին մենք փոխում ենք կյանքեր։ 💙
...
Կան բաներ, որոնք մեզ համար առօրյա և սովորական են թվում՝ ընկերների հետ բակ իջնելը, ֆուտբոլ խաղալը, ազատ տեղաշարժվելն ու մանկությունը լիարժեք ապրելը։ Սակայն կան երեխաներ, որոնց համար այդ ամենը պարզապես առօրյա չէ, այլ նպատակ և երազանք։
Այսօր, ձեր արձագանքի և աջակցության շնորհիվ, Նարեկը ևս մեկ կարևոր քայլ է կատարում դեպի իր երազանքի իրականացումը։
Մենք հավատում ենք, որ շուտով նա ևս կկարողանա իր հասակակիցների պես անհոգ խաղալ, ակտիվ մասնակցել բակային կյանքին և վայելել մանկության այն հնարավորությունները, որոնք պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի։
Շնորհակալ ենք յուրաքանչյուրին, ով իր մասնակցությամբ և աջակցությամբ նպաստում է նման փոփոխություններին։
Ձեր աջակցությունն իսկապես փոխում է կյանքեր։ 💙
...
Տարիների ընթացքում ձեր աջակցությունը դարձել է հարյուրավոր երեխաների զարգացման, առաջընթացի և նոր հնարավորությունների ճանապարհի մի մասը։
💙Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ստանալու անհրաժեշտ աջակցությունն ու իր ներուժը բացահայտելու հնարավորություն։
...
🎉 Տարիներ շարունակ հունիսի 1-ը մեզ համար եղել է ոչ միայն տոն, այլ նաև հնարավորություն՝ ևս մեկ անգամ ուշադրության կենտրոնում պահելու երեխաների իրավունքները, նրանց երջանիկ մանկության և հավասար հնարավորությունների կարևորությունը։
Ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը դարձել է ավանդույթ և ամեն տարի միավորում է բազմաթիվ մարդկանց, ովքեր իրենց աջակցությամբ ու մասնակցությամբ երեխաների համար ստեղծում են իրական տոն։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարերարներին, գործընկերներին և կամավորներին, ովքեր տարիներ շարունակ կանգնած են այս գաղափարի կողքին։ Ձեր հավատն ու աջակցությունն են, որ հնարավորություն են տալիս շարունակել և զարգացնել այս կարևոր նախաձեռնությունը։
Վստահ եմ, որ միասին դեռ շատ լավ գործեր ունենք անելու, և այս նախաձեռնությունը շարունակական է լինելու՝ հանուն երեխաների ժպիտների ու բարեկեցության։ 💙
...
🎉 Հունիսի 1-ը դարձավ իսկական տոն՝ լի ժպիտներով, ուրախությամբ և անմոռանալի պահերով։
Այս գեղեցիկ օրը կայացավ «Էխո» իրավապաշտպան կազմակերպության նախաձեռնությամբ և մեր բարերարների ու գործընկերների անգնահատելի աջակցության շնորհիվ։
💙 Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մշտապես կանգնած են մեր կողքին, հավատում են մեր առաքելությանը և իրենց ներդրումն ունեն երեխաների համար ավելի ջերմ, ներառական ու երջանիկ միջավայր ստեղծելու գործում։
Ձեր աջակցությամբ մենք կարողանում ենք կյանքի կոչել կարևոր նախաձեռնություններ և երեխաներին պարգևել հիշողություններ, որոնք երկար կմնան նրանց սրտերում։
...
Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր երեխայի բարեկեցությունը, անվտանգությունը և զարգացման հնարավորությունները մեր ընդհանուր պատասխանատվությունն են։
Մենք հավատում ենք, որ ներառական, աջակցող և հոգատար միջավայրում յուրաքանչյուր երեխա կարող է բացահայտել իր կարողություններն ու կառուցել սեփական հաջողության ճանապարհը։
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին այս գեղեցիկ օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, երջանկություն և լուսավոր մանկություն։💙
...
Վերջին զանգը յուրաքանչյուր աշակերտի կարևոր ու հիշվող օրն է։
Սակայն շատ հաշմանդամություն ունեցող երեխաների համար այդ օրը հաճախ ուղեկցվում է անհանգստություններով ու չտրված հարցերով։
Ներառական միջավայրը կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա զգա իրեն լիարժեք մասնակից և հավասար այս օրվա գեղեցիկ հիշողություններին։ 🤍
...
2018-ի հիշողություններ…
Մայիսի 5-ը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օրն է:
Ներկայացված ֆոտոշարքի նպատակն է պարզ կարգախոսերի միջոցով հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին և ձևավորել հարգանք այդ իրավունքների նկատմամբ: Անկասկած, իրավունքը և հարգանքը կարևոր նախապայմաններ են ներառական հասարկության ստեղծման և ամրապնդման համար, հասարակություն, որում ոչ ոք անտեսված չի լինելու:
#ՉանտեսելովՈչՈքի
...
Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր,...
2009թ.-ի օգոստոսի 28-ին Մարմարաշենի եկեղեցում տեղի ունեցավ «ԷԽՈ» ՀԿ-ի 10 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների...
2009թ. օգոստոսի 11-12-ին «ԷԽՈ» ՀԿ-ն իր մի խումբ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպեց...