Պաշտպանենք մեր երեխաներին…
Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր,...
💙Մեր ծնողներից Յանան պատմում է կյանքը ու դժվարությունները սիրելու, և երեխայի առանձնահատկությամբ երջանիկ լինելու մասին ...
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում ենք ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։
💙Այս ծաղիկը փոքրիկ խորհրդանիշ է այն բանի, որ յուրաքանչյուր կին կարևոր է՝ անկախ իր հնարավորություններից, ճանապարհից կամ մարտահրավերներից։ Մեր հասարակությունը ավելի ուժեղ ու գեղեցիկ է դառնում, երբ այն ներառական է և գնահատում է նաև հաշմանդամություն ունեցող կանանց ուժը, արժանապատվությունն ու ներկայությունը։
Թող ձեր կյանքում միշտ լինի սեր, հարգանք, հավասար հնարավորություն և շատ ժպիտներ։
...
💙Ձեր ԱՐՁԱԳԱՆՔԸ
փոխեց Նոնայի կյանքի որակը
...
💙Նորաձևություն առանց սահմանների։
2019 թ․-ին «ԷԽՈ» կազմակերպությունը նախաձեռնեց «Նորաձևություն առանց սահմանների» միջոցառումը։
Միջոցառման նպատակն էր ցույց տալ, որ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն էլ, չնայած առօրյա դժվարություններին և ամենօրյա մարտահրավերներին, կարող են լինել համարձակ, դուրս գալ բեմ և նորաձևության մի մաս կազմել։
...
💙Սառայի կյանքի որակը փոխվեց՝ ՁԵՐ արձագանքի շնորհիվ ...
💙Տեղեկացնում ենք, որ «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, իր առկա ռեսուրսների շրջանակներում, կարող է հրատապ բժշկական կամ վերականգնողական աջակցություն տրամադրել նաև կազմակերպության անդամ չհանդիսացող անձանց։ ...
💡Ծրագրեր, որոնք իրականացրել է «Էխո» կազմակերպությունը գործունեության 17 տարիների ընթացքում:
💙Բոլոր ծրագրերն իրենց
մանրամասներով մեր կայքում են։
...
💡Էխո կազմակերպությունը կրկին վերաբացել է իր անդամագրման հայտերը։
Մեծ ցանկություն կար հեշտացնելու անդամագրման պրոցեսը։
💙Լիահույս ենք, որ այս տարբերակն էլ ավելի կհեշտացնի ձեզ համար անդամագրման պրոցեսը։
...
🗣️Արդեն 17 տարի «ԷԽՈ» կազմակերպությունը կանգնած է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ընտանիքների կողքին։
Այս տարիների ընթացքում կազմակերպության բարի համբավի ու ամենօրյա, անշահախնդիր և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ մի քանի տասնյակ աջակիցներ ամեն տարի կանգնում են «ԷԽՈ»-ի կողքին։
💙Ձեր արձագանքը փոխում է կյանքեր։
...
Այսօր «Էխո» կազմակերպության շահառուները այցելեցին Երվանդ Քոչարի թանգարան
Այսպիսի հանդիպումները մեզ համար պարզապես այցեր չեն․ դրանք հնարավորություն են երեխաներին մոտեցնել արվեստին, մշակույթին ու ստեղծագործ մտածողությանը։
Մենք մշտապես կարևորում ենք շահառուների մշակութային կյանքում ներգրավվածությունը. մշակույթը ոչ միայն կրթում է, այլ նաև ձևավորում է արժեքներ, ինքնարտահայտվելու ու աշխարհը հասկանալու։
🌟Շարունակելու ենք ստեղծել հնարավորություններ, որ երեխաները զգան՝ մշակույթը նաև իրենցն է։
...
🎉Տարին սկսվենք լավ նորությամբ
💭Հաշվի առնելով ստացված բազմաթիվ դիմումները՝ «Էխո» կազմակերպությունը վերաբացում է անդամագրման հայտերը։
Անդամագրման հայտը լրացնելու համար անցեք մեր էջի նկարագրություն։
...
⭐️ 2025-ը «Էխո»-ում։
Այս տարին լի էր մեծ ու փոքր հաղթանակներով, հավատով ու մարդասիրությամբ։
Մեր երեխաների յուրաքանչյուր ժպիտ, յուրաքանչյուր առաջընթաց ձեր արձագանքի շնորհիվ է։
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր լսեցին, արձագանքեցին ու կանգնեցին մեր կողքին։
💙 Արձագանքն է, որ փոխում է։
🎄 Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
...
⭐️Այսօր «Էխո» կազմակերպության գրասենյակում հաճելի խառնաշփոթ էր։
Շուրջ 200 ընտանիքներ Ձեր ԱՐՁԱԳԱՆՔԻ շնորհիվ ստացան ամանորյա նվերներ և առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ։
💙Արձագանքնենք, որ փոխենք։
...
⭐️Մեր աշխատակիցները պատրաստում են ձեր նվերները
💙Արդեն 17 տարի, մենք արձագանքում ենք ձեզ՝ նվիրելով անմոռանալի պահեր ու էմոցիաներ։
...
🎄Ամանորյա հրաշքը «Էխո»-ի շահառուների համար շարունակվու՜մ է
Այսօր «Էխո» կազմակերպության շահառուները @tashirarena դիտում էին «ETERNIA» կախարդական շոուն:
💙Շնորհակալ ենք @tashirarena -ին մեր երեխաներին նման էմոցիանետ նվիրելու համար։
...
🎄 Ամանորյա հրաշքը «Էխո»-ի փոքրիկների համար արդեն սկսվե՜լ է։
Այսօր «Էխո» կազմակերպության մինչև 11 տարեկան բոլոր շահառուները @vardanyanbrotherscircus -ում ներկա գտնվեցին Wonderland հրաշալի շոուին։
💙 Երեխաների էմոցիաները կտեսնեք տեսանյութում։
...
Այս անգամ ուզում ենք ձեզ պատմել Արթուրի պատմությունը։
Արթուրին անհրաժեշտ էր շարունակական վերականգնողական բուժում, և ձեր արձագանքի շնորհիվ Արթուրը ստացավ ևս մեկ վերականգնողական կուրս, որը կբարելավի նրա կյանքի որակը։
💙 Բարձաձայնենք, արձագանքենք, վստահենք, որ փոխենք։
...
🎄Էխոյում ամանորյա տրամադրություն է ...
💡Ի՞նչ անել, երբ խախտվել են Ձեր իրավունքները, որպես հաշմանդամություն ունեցող անձ ...
💡Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ մենք ուզում ենք ներկայացնել մեր շահառուների հետ անցկացրած հարց-պատասխանը
Ներառականությունը իրավունք է, ոչ թե պահանջ։
...
Հունիսի 1-ին` երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպվեց միջոցառում, որն իր մեջ ներառում էր համերգային շոու-ծրագիր,...
2009թ.-ի օգոստոսի 28-ին Մարմարաշենի եկեղեցում տեղի ունեցավ «ԷԽՈ» ՀԿ-ի 10 հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների...
2009թ. օգոստոսի 11-12-ին «ԷԽՈ» ՀԿ-ն իր մի խումբ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների համար կազմակերպեց...