Արդեն երեք տարի է, և կարծես դարձել է ավանդություն, որ «ԷԽՈ» ՀԿ-ն մեծ շուքով նշում է Ամանորը: Այս տարի էլ «ԷԽՈ» ՀԿ-ն և «Թատրոնիկ» մանկապատանեկան թատերախումբը ներկայացրին Ամանորյա հեքիաթ-ծրագիր և զվարճացրին մեր փոքրիկներին, ինչու չէ նաև մեծերին: «ԷԽՈ» ՀԿ-ն իր շահառուների համար պատրաստել էր նվերներ, որոնք էլ փոքրիկներին հանձնեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իսկ վերջում էլ սպասվում էր անուշ հյուրասիրություն մեր բոլոր հյուրերին: