«ԷԽՈ» աջակցման կենտրոնի աշխատակազմը, ամեն տարի անդրադառնալով այս խնդրին, կոչ է անում լինել իրազեկ և հիշել, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևերից է յուրաքանչյուր անձի իրազեկված լինելը: Հետևաբար պետք չէ լինել անտարբեր, քանզի ոչ ոք ոչնչից ապահովագրված չէ: Կանխարգելման էությունը բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, հիվանդության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումն ու վարքագծի փոփոխումն է: Տեղեկատվական-կրթական աշխատանքները պետք է նպատակաուղղվեն նրան, որ յուրաքանչյուր մարդ իմանա ՄԻԱՎ վարակի վտանգի, վիրուսի փոխանցման ուղիների և վարակումից խուսափելու միջոցների մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր` նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը սևեռելու խնդրի ուղղությամբ, ինչն իր ազդեցությունը կթողնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման գործում: 2011թ.-ից մինչև 2015-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացվելու է «Հասնել զրոյի» կարգախոսով: Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի արձանգրած տվյալների` 2013 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1586 դեպք, իսկ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500 մարդ:

ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները երեքն են` սեռական ճանապարհով, արյան միջոցով եւ վարակված մորից երեխային:
Իրազեկված չլինելու պատճառով մարդկանց մոտ ձևավորվում են թյուր կարծրատիպեր` մարդիկ կարծում են, թե դրանով հիվանդանում են միայն ոչ բարոյական վարքագիծ ունեցողները:

ՄԻԱՎ-ով չվարակվելու համար անհրաժեշտ է զերծ մնալ թմրամիջոցներից, դրսևորել անվտանգ սեռական վարքագիծ: Վարակը վաղ շրջանում հայտնաբերելու համար պետք է հետազոտվել ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում: Ընդ որում, հետազոտությունն անվճար է: ժամանակակից բժշկությունը այս վարակը դասում է խրոնիկ հիվանդությունների շաքին: Պարզապես պետք է հետեւողական լինել:

Վարակի փոխանցման ուղիների, կանխարգելման ճանապարհների մասին խոսելուց բացի կան այլ կարեւոր հարցեր ևս: Ոչ իրազեկ հասարակությունն այսօր մեկուսացնում և շատ հաճախ ոտնահարում է վարակակիրների իրավունքները` նրանց վախ ներշնչելով բարձրաձայնելու ծագած խնդիրների մասին: ՁԻԱՀ-ը մարտահրավեր է ոչ միայն ժամանակակից առողջապահությանն ու գիտությանը, այլև համայն մարդկությանը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: Յուրաքանչյուր ոք կարող է իր ներդրումն ունենալ այդ պայքարում` դրսևորելով պատասխանատու վարքագիծ, դիմակայելով խարանին, խտրականությանը` հարստացնելով ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները, պարզելով ՄԻԱՎ-ի նկատմամբ սեփական կարգավիճակը:

2Ինչպես ավելի ուշ տեղեկացանք, նաև մեր գործըկեր «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին, այս անգամ  կազմակերպել էր  միջոցառումների շարք Վանաձոր քաղաքում: Միջոցառումը իր բնույթով ամենամեծերից մեկն էր հանրապետության մաշստաբով:

Միջոառումները կրում են «Լինել իրազեկ, պայքարել միասին» խորագիրը, որոնք  տեղի ունեցան  Վանաձորում՝ Լոռիի, Տավուշի, Շիրակի մարզերի և Երևանի քաղաքի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ:

«Նախորդ տարի միջոցառումները իրականացրել էինք Գյումրի քաղաքում: Այս անգամ կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր ընդունած քաղաքականությանը, (այսինքն կետրոնանալով մարզերի երիտասարդությանը ակտիվացնելու ու ներգրավված դարձնելու խնդրին): Միջոցառումը իրականացրինք հենց Վանաձոր քաղաքում»-այս մասին տեղեկացրեց «Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

«Նոր Սերունդ» Մարդասիրական հասարակական կազմակերպությունը  իրականացրել է  սեմինար դասընթացներ՝ փորձագետների մասնակցությամբ, որից հետո երիտասարդները մասնակցեցին քայլերթի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից մինչև Արցախի պուրակ`իրազեկելով մարդկանց օրվա նշանակության մասին և միջոցառումը ավարտվել է հետաքրքիր ֆլեշ մոբով:

This slideshow requires JavaScript.