«ԷԽՈ» աջակցման կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով, որ գալիք 2014–ը լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ժողովրդի համար, թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկցեն մեր երկրին և թող յուրաքանչյուր հայ օջախում ջերմության և ուրախության պակաս չլինի։ Թող նոր տարին ազդարարող 12 զանգերը սկիզբ լինեն մեծ սիրո և անսահման հաջողության: Ձեզ 1000 ժպիտ, բարձր տրամադրություն ու դրախտային երջանկություն: Աստծո օրհնությունն ու պարգևները Ձեզ հավերժ առաջնորդ…

2013 թվականը «ԷԽՈ» աջակցման կենտրոնի համար լի էր ձեռքբերումներով և նվաճումներով: Իրականացվեցին առողջապահական, կրթական, մշակութային, սոցիալական, զբաղվածության հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազում ծրագրեր, որոնց շնորհիվ փոքր ինչ կարողացանք աջակցել հաշմանդամ երեխաներին ու երիտասարդներին՝ նպաստելով նրանց ինտեգրումը ռեալ հասարակական կյանքին:

Այս տարի մեր թիմն ակտիվորեն և նպատակային գործունեություն ծավալեց սոցցանցերում, որտեղ անցկացվում էին բուռն քննարկումներ և բանավեճեր, որոնց շնորհիվ շատերը կարողացան հասկանալ հասարակական կազմակերպության իրական դերն ու նշանակությունը, ընդունեցին այն փաստը, որ ցավալի է, բայց այսօր յուրաքանչյուր մարդ իր կյանքում ինչ-որ չափով առնչվում է նմանատիպ խնդիրների: Հետևաբար «ԷԽՈ» աջակցման կենտրոնին կից ստեղծվեց թիմ՝ «Իրազեկում» բլոգը, որը կապահովեր հետադարձ կապը:

Նշենք նաև, որ 2014-ը լինելու է անակնկալներով լի…