Աշխարհի բնակչության մեկ քառորդն առնչվում է հաշմանդամություն ունեցող անձանց հետ որպես խնամող կամ ընտանիքի անդամ: Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1992 թվականին հռչակել է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օր` նպատակ ունենալով պաշտպանել նրանց արժանապատվությունը և ապահովել լիակատար ինտեգրում: Այս օրն առիթ է դառնում, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հիշեցնեն ու բարձրաձայնեն իրենց իրավունքների, դրանց ոտնահարման եւ իրենց նկատմամբ իրավահավասարության պակասի մասին:
Այս կապակցությամբ «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ամեն տարի կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են իր օժանդակության տակ գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաներն ու երիտասարդները:
Այս տարի միջոցառումը տեղի ունեցավ «ԱԼԱԴԴԻՆ» մանկական ժամանցի կենտրոնում, որը վարեց Լուսինե Բադալյանը: Միջոցառումը գեղեցկացրեցին «Երգի թևեր» ոկալ դպրոց-ստուդիան և «Մոնա լաքշրի ստուդիոն», ինչպես նաև ծաղրածուներն ու հեքիաթի հերոսները: Երեխաներին ուրախացնելու և օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվեցին նաև զվարճալի խաղեր: Ինչպես միշտ, այս անգամ ևս «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը դատարկաձեռն չէր՝ հաշմանդամություն ունեցող իր 80 երեխաների համար նա պատրաստել էր անակնկալ նվերներ:
Հ.Գ. «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունը ամեն օր առնչվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին՝ պայքարելով իրավահավասարության համար: Հետևաբար խնդիրները պետք է բարձրաձայնվեն անկախ օրից ու ժամից: Տեսնելով երեխաներին ուրախ` կարելի է ասել, որ նրանց համար միջոցառմանը մասնակցելը երջանկության մի փոքրիկ նշույլ է: