Սիրով տեղեկացնում ենք, որ «ԷԽՈ» աջակցման կենտրոնի կողմից կազմակերպվող երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համերգային շոու-ծրագիրը կայանալու է Հունիսի 1-ին` ժամը 14:00-ին, Պուշկինի 3 հասցեում գտնվող «Վիտամին» ակումբում: Համերգին ներկա կգտնվեն «ԷԽՈ» աջակցման կենտրոնի օժանդակության տակ գտնվող 100 հաշմանդամություն ունեցող երեխաները, որոնց ուրախ ու տոնական ժամանցը կապահովեն հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիները: Իսկ համերգից անմիջապես հետո ներկա գտնվող բոլոր երեխաները կստանան նվերներ:
Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը միջոցառման լուսաբանման գործում, քանզի շատերն են բարձրաձայնում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին, բայց քչերն են խոսում նրանց հետ…
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:
Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու