Հոկտեմբերի 12-ին՝ Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը, «ԷԽՈ» հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան ՀԿ-ն Հյուսիսային պողոտայում ժամը 18:30 – 20:00-ին անցկացվելու է «Ներառման պայքար» կարգախոսով ֆլեշմոբ և ստորագրահավաք, որին կմասնակցեն նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդները: Ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրերին չեն մասնակցում Հայաստանում ապրող 200 հազար հաշմանդամություն ունեցող անձիք: Հաշվի առնելով, որ թե՛ առաջնային, թե՛ երկրորդական ծուխը հաշմանդամություն ունեցող անձանց վրա կրկնակի բացասական ազդեցություն է ունենում՝ հասարակությանը կոչ ենք անում միանալ մեր պահանջին, որն ուղղված է առողջապահության նախարարությանը՝ ծխախոտի դեմ պայքարի ծրագրերում ներառել նաև հաշմանդամություն ունեցող անձանց:
Նշենք, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրազեկումը ծխախոտի օգտագործման և վնասակար ազդեցության մասին» ծրագիրը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Սույն ծրագրով իրականացվելու է նաև հանդիպում-սեմինարներ հաշմանդամություն ունեցող անձանց հետ, որի ընթացքում արձանագրած արդյունքների վերլուծությունը կներկայացվի առողջապահության նախարարությանը առաջարկությունների փաթեթի տեսքով: Ծրագիրն իրականացվելու է այն նպատակով, որ կխթանվի հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը հակածխախոտային օրենսդրության մեջ՝ նպաստելով առկա օրենսդրության արդյունավետության բարձրացմանը և պատասխանատու մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը պետական ծրագրերում:
Հասարակության խոցելի խմբերի համար պայքարի ծրագրերում իրենց անգնահատելի տեղն ունեն ԶԼՄ-ները, քանի որ ցանկացած ծանրակշիռ և փաստարկված հրապարակում մեկ քայլ է դեպի վերջնական նպատակի իրականացումը:
Ձեզ՝ որպես արդյունավետ աշխատող լրատվամիջոց, հրավիրում ենք մասնակիցը դառնալու մեր ծրագրին և աջակցություն ցույց տալու ծխախոտի վնասակար ազդեցությունների մասին տեղեկատվության տարածմանը:
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ +374 (055) 48-94-94 կամ գրեք մեզ` info@ekho.am:
Սիրով` «ԷԽՈ» ՀԿ լրատու